«Ուժայինները չպետք է մասնակցեն մեծ քաղաքականությանը»․ ԱԺ-ն քննարկում է կառավարության կառուցվածքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.02.2026 | 17:01
Դատավորները փորձում են մեղադրողից պարզել՝ ինչու է ակնհայտ մեղմ համարում Միքայել Աջապահյանի դատավճի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 16:53
Կոպիրկինը կարծում է, որ Հայաստանը և ՀԱՊԿ-ը կարող են փոխզիջումային լուծումներ գտնել
06.02.2026 | 16:47
ՏԿԵ նախարարն ու Իրանի դեսպանը էներգետիկ, տրանսպորտի, ճանապարհաշինության ոլորտներին վերաբերող հարցեր են քննարկել
06.02.2026 | 16:38
Գլխավոր դատախազությունը պահանջում է Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի ավելի քան 35 մլն դրամ բռնագանձել 
06.02.2026 | 16:24
Կոպիրկինը Մոսկվայի պատրաստակամությունն է հայտնել՝ քննարկելու TRIPP-ին ՌԴ-ի մասնակցությունը
06.02.2026 | 16:23
Իբրահիմովիչը մասնակցել է ձմեռային Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.02.2026 | 16:15
Ադրբեջանը հայ մարզիկների դեմ բողոք է ներկայացրել ՄՕԿ՝ «Արցախ» երաժշտական ստեղծագործության պատճառով
06.02.2026 | 16:09
Պակիստանում մզկիթում պայթյունի հետևանքով առնվազն 31 մարդ է զոհվել, ավելի քան 100 վիրավոր կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 16:03
Ռուբեն Նազարեթյան․ Ինձ համար գլխավոր հաղթանակը Դավթաշենի մարզադպրոցի կառուցումն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 16:00
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը փոխվեց. դատարանը տնային կալանք ու բացակայելու արգելք կիրառեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 15:53
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ռուբիկ Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 5 անշարժ և 2 շարժական գույքեր
06.02.2026 | 15:45
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
06.02.2026 | 15:37
Գագիկ և Ջավահիր Ծառուկյաններին վերաբերող քրեական գործն ուղարկվել է դատարան
06.02.2026 | 15:28
Ադրբեջանը մտահոգված է տարածաշրջանում իրավիճակով․ Ալիևն ընդունել է Իրանի ՊՆ ղեկավարին
06.02.2026 | 15:19
Գրիգորյանն ու Գրոնոն ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր են քննարկել
Բոլորը

Խորհրդարանում կառավարության կառուցվածքի այսօրվա քննարկումների հենց սկզբից արդարադատության նախարարն ավետեց, թե ինչպիսին են լինելու 12 նախարարությունները:

«Բոլոր նախարարությունները լինելու են սուպեր»,- հայտարարում է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

«Իմքայլ»-ական հարակից զեկուցող Վահագն Հովակիմյանը հիշեցնում է, թե ինչու են ուզում 17 նախարարությունից թողնել 12-ը։ Նախկինում պաշտոնները հաճախ հորինվել են նրանց համար, որոնք իշխանության համար կատարել են հանցագործություններ։

«Եղել է ուղղակի մեխանիզմ, որ պետական կառավարման համակարգը ընտրակեղծարարության մաս կազմող քաղաքական ուժերին կամ նրանց դժգոհությունը սփոփելու համար տրվել են պաշտոններ»,- հիշեցնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը։

Հարակից զեկուցողին անմիջապես պիտի հակադարձի Գևորգ Պետրոսյանը։ Նա առաջարկում է հանգիստ թողնել նախկին իշխանություններին, հիմա ուրիշ կառավարություն է և այստեղ էլ անգրագետների պակաս չկա։

«․․․որ հանկարծ վկայականը 3 օր կորցնի, չի հիշի ինչ է աշխատում։ Մի նշանակեք էդպիսի մարդկանց»,- կոչ է անում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։

Ընդդիմադիր Էդմոն Մարուքյանը զարմացած է հարակից զեկուցողի ասածից՝ կառավարության այս կառուցվածքն ամբողջությամբ նախկին իշխանության կառավարության կառուցվածքն է, այսինքն, սուպերվարչապետության ձգտող Սերժ Սարգսյանի հագով կարված նույն կոստյումն է՝ հանած մեկ-երկու կոճակ։

«Ասում եք՝ էդ կոստյումի այ էս կոճակները տեսնո՞ւմ եք, էս երկու կոճակը հանում եք, մեկ էլ էս երկուսը, ու ասում եք այ էս կոստյումը մենք հագնում ենք, լավ կոստյում է, էդ կոստյումը չի փոխվել և էդ սուպերվարչապետական համակարգը մնացել է ուժի մեջ»,- հագից հանած կոստյումով իրավիճակն է ներկայացնում ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Պարոն Մարուքյանը ուզում է հասկանալ՝ ինչո՞ւ կառավարության կառուցվածքում չկա Նիկոլ Փաշինյանի խոստացածը՝ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը դարձնել նախարարություններ։

«Էդ երկու կոճակը հանելով վարչապետը մնացել է ԱԱԾ-ի պետը, վարչապետը մնացել է Ոստիկանության պետը, վարչապետը մնացել է ՊԵԿ-ի պետը և չկա միջանկյալ քաղաքական օղակ, որը կկրի պատասխանատվությունը նշված մարմինների համար»,-հայտարարում է պարոն Մարուքյանը։

Իմքայլական Մարիա Կարապետյանը միանգամից հակադարձում է Էդմոն Մարուքյանին՝ պետք չէ, որ Ոստիկանությունը և ԱԱԾ-ն դառնան նախարարություններ, այս փուլում դրանք փորձանք կդառնան ժողովրդավարության գլխին։

«Ոստիկանությունը և ԱԱԾ-ն առայժմ պետք է մնան հենց այն, ինչ կան՝ ապաքաղաքական ծառայություններ, իսկ նրանց ղեկավարները չմասնակցեն մեր երկրում մեծ քաղաքականության ձևավորմանը, առնվազն քանի դեռ մենք չենք ժողովրդավարացրել բոլոր ինստիտուտները և հենց այդ կառույցները»,- պնդում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը։

Տիկին Կարապետյանը ընդդիմադիրներին տեղեկացնում է՝ ոչինչ չի խանգարում այդ երկու ուժային կառույցներին, որ նրանք հաշվետու լինեն խորհրդարանին, նրանք միշտ էլ կարող են գալ խորհրդարան։ Կա ևս մեկ ճանապարհ․ «Ոչինչ չի խոչընդոտում այդ ծառայությունների գործունեության մասին հարցեր ուղղել նրանց ծառայության համար պատասխանատվություն կրող վարչապետին»։

Ամփոփիչ խոսքում Էդմոն Մարուքյանը զարմացած էր՝ իշխանության բոլոր փաստարկներն ինքը նախկինում լսել է նախկին իշխանություններից։

«Շարմազանովը, Աշոտյանը, Հրայր Թովմասյանը․․․ էդ ելույթները եղել են էստեղ, մենք էնտեղ նստած ենք եղել»,- հիշեցնում է Էդմոն Մարուքյանը։

Պատգամավորը զգուշացնում է, որ այս համակարգը չի աշխատելու, սակայն լռեց այն մասին, թե ինչպես է քվեարկելու խմբակցությունը։ Փոխարենը Նաիրա Զոհրաբյանը հստակ ասաց, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու կառավարության կառուցվածքին, որովհետև մարդիկ են զրկվելու աշխատանքից և պարզ չէ, թե ինչ է լինելու նրանց ճակատագիրը:

«Ասում ենք՝ ի՞նչ է լինելու գործազուրկ դարձող հպարտ քաղաքացիների հետ՝ ասում են մնալու են ռեզերվում, այսինքն, նստելու են պահեստայինների նստարանին, այսինքն, ես էլ, դուք էլ չենք կասկածում, որ նստելու են հավերժ»,- հռչակում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Լենա Նազարյանը վերջինն էր, որ խոսեց այս թեմայով։ Նա պատասխանում էր Էդմոն Մարուքյանին՝ եթե ձեզ անհրաժեշտ է, որ Ոստիկանությունը և ԱԱԾ-ն հրավիրվեն խորհրդարան և հաշվետվություն տան, կարելի է անել սահմանադրական փոփոխություններ։ Սակայն նրանց նախարարություն դառնալու մասին պետք է մոռանալ։

«Այդ ղեկավարները դառնալու են կառավարության անդամներ և շատ ավելի ազդեցիկ ֆիգուրներ։ Եվ ձեր ասած զսպումների ու հակակշիռների մեխանիզմների մասին, որ խոսում եք, չի գործելու։ Մենք ենք հոգ տանում այն մասին, որ զսպումները գործեն»,- ասում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

Կառավարության կառուցվածքի քննարկումները կշարունակվեն վաղը։

Մհեր Արշակյան