Հայ-շվեյցարական համագործակցության հեռանկարներ` կրթության ոլորտում

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին:

«Ողջունելով հյուրին՝ Արայիկ  Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկա քայլերը կնպաստեն հայ-շվեյցարական կրթական  փոխգործակցության  նոր հնարավորությունների ստեղծմանն ու զարգացմանը: Ներկայացնելով կրթության համակարգում ընթացող բարեփոխումները՝ ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության կողմից առաջնահերթություն հայտարարված  կրթության ոլորտը տնտեսական հեղափոխության իրականացման և հասարակական վերափոխումների կարևոր հիմնասյուներից է: Նախարարի խոսքով, կրթության ոլորտի առաջնահերթություն համարվող բնագիտական առարկաների արդյունավետության բարձրացումը նպաստելու է Հայաստանի կառավարության ծրագրով ամրագրված բարձր տեխնոլոգիաների ու «Հայտեք» կիբեռանվտանգության ոլորտի զարգացմանը: Հանդիպման ընթացքում, ԿԳ նախարարը նշել է նաև, որ գյուղատնտեսության զարգացմանը միտված ագրարային մասնագիտությունների արդիականացման նպատակով ներկայում մի շարք բարեփոխումներ են իրականացվում ինչպես բարձրագույն կրթության, այնպես էլ միջին մասնագիտական կրթության ոլորտներում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Լազարոթոն պատրաստակամություն է հայտնել աջակցելու կրթության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Նրա խոսքով, Շվեյցարիայի համար առաջնային համարվող գյուղատնտեսության ոլորտը լուրջ հաջողություններ է արձանագրել և այդ համատեքստում՝ համատեղ ծրագրեր կարող են իրականացվել՝ հատկապես ագրարային մասնագիտությունների և վերապատրաստումների ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության ընդլայնման մի շարք այլ հարցերի»,- ասված է հաղորդագրությունում: