Փաշինյանը գոհ չէ մսխված միլիոնները բյուջե վերադարձնելու գործընթացից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Տարիներ շարունակ, մենք նախորդ վարչակարգերին հղում անելով, խոսել ենք մսխումների և այն մասին, որ բյուջեից հարյուրավոր միլիոն դոլարների թալան և մսխում է տեղի ունեցել․ հիմա թալան չկա, ուստի հետաքրքիր է իմանալ այդ վերականգնված միջոցների վերաբերյալ ինչ պատկեր ունենք և ինչպես են տեղաբաշխվում»,- այսօր Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ այդ թվերը մեկ ամիս են հրապարակել, թարմացված վիճակագրություն այս պահին ձեռքի տակ չունի, սակայն կարող է փաստել, որ այս տարի պետական բյուջեի եկամտային մասը գերեկարատել են 11․4 մլրդ դրամով։

«Սա ստվերի կրճատում է ՀՀ-ում, բացի այդ, գիտեք, որ ՀՀ-ում մի քանի մասշտաբային գործեր են հարուցված, դրանց մի մասի մեղադրյալները հետախուզման մեջ են և չեն ներկայացել քննությանը։ Ընդհանուր առմամբ ասեմ, որ հավելյալ 40 մլրդ-ով կբարձրացնենք ուսուցիչների, զինվորների աշխատավարձը, 7 մլրդ դրամ կտրամադրենք ճանապարհների շինարարությանը, 10 մլրդ սուբվենցիոն ծրագերին։ Ուզում եմ ասել, որ այդ միջոցներով ձեռք բերված միջոցները օգտագործվել են Զինված ուժերի կարիքները բավարարելու համար, իրականացվում են սպառազինության գնումներ։ Բայց եթե հարցնեք՝ ես գոհ եմ այդ ծավալներից, ապա պետք է ասեմ, որ ոչ»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան