Էռնեկյանի ընկերությունը չի շտապում շինարարություն սկսել ԱԳՆ-ի շենքում. «Հրապարակ»

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

 

«Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Տանգո» ընկերությունը չի շտապում իրացնել Հանրապետության հրապարակի վրա գտնվող կառավարական երկրորդ շենքը: Այն, ինչպես հայտնի է, դատարկվեց Էռնեկյանի պահանջով: Շենքում գործող «Արարատ» ռեստորանը փակվեց, Արտաքին գործերի և Էներգե­տիկայի նախարարությունները տեղա­փոխվեցին, գրախանութները՝ նույնպես: Վերջինը շենքից հեռացավ «Նոյյան տա­պան» գրատունը:

2016-ի սեպտեմբերից շենքը, փաստորեն, դատարկ է, բայց նոր տերը չի շտապում շինարարություն սկսել: «Տանգոն», ինչպես հայտնի է, փոքր գին չի վճարել՝ 51 մլն դոլարից ավելի: Նույնիսկ լուրեր են շրջում, որ Էռնեկյանը հրաժարվել է հյուրանոց կառուցելու մտադրությունից:

Լուրերի իսկությունն ընկերությունից ճշտել չհաջողվեց: Տնօրենը Հայաստանում չէ: Մեզ պատասխանեց գործարարին պատկանող «Հայփոստ» և «Զվարթնոց» ընկերու­թյունների մամուլի պատասխանատու Գևորգ Աբրահամյանը և ասաց, որ որևէ տեղեկություն չկա, թե Էռնեկյանը հրաժար­վում է շենքից. «Դա հնարավոր չէ, խոսքն ավարտված գործարքի մասին է: Եթե շի­նարարություն սկսվի, անպայման կհայտ­նենք հանրությանը»:

Ի՞նչ պայմաններ էր դրել մեր կառավարությունն ընկերության առաջ: Արդյոք պայմանագրում նշվա՞ծ էր իրացման վերջնաժամկետ: Պետգույքի կա­ռավարման վարչությունից ասացին, որ չեն կարող բացահայտել բիզնես պայմանագրի մանրամասները, բայց. «Գնորդը հայտարա­րել է հյուրանոց կառուցելու նպատակի մա­սին, գույքը նա ձեռք է բերել շուկայական գնով, և միակ պայմանը, որը դրվել է ձեռք բերողի առաջ, արտաքին տեսքի պահպանությունն է: «Տանգո» ընկերությունը պար­տավորագիր է տվել մշակույթի նախարա­րությանը, որ կպահպանի շենքի արտաքին տեսքը, քանի որ այն պատմամշակութային ժառանգություն է և հուշարձան: Մնացածը ներդրողի գործն է: Որևէ ժամանակացույց կամ հատուկ պարտավորություն չունի»:

Ստացվում է, որ Էռնեկյանն անվերջ կարող է ձգձգել շենքի իրացումը կամ կողպել դռները և, ասենք, մի 20 տարով հեռանալ Հայաստանից, ու այս կառույցն աստիճա­նաբար կարժանանա «Սևան» հյուրանոցի կամ ՀԱՄԽ-ի շենքի ճակատագրին»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: