Մարդու իրավունքները համընդհանուր են և չեն կարող ունենալ ազգային սահմանափակումներ. հայտարարություն

Լուրեր

09.06.2026 | 17:15
ՀՀ-ն, Ադրբեջանն ու Թուրքմենստանը կարող են միգրացիոն ճգնաժամի բախվել․ ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար
09.06.2026 | 17:07
Ինչ եղանակ է սպասվում այս ամառ․ հրապարակվել է 2026-ի գլոբալ կանխատեսումը
09.06.2026 | 17:00
Շոկային էր այն, ինչ տեսա Գյումրիում, ո՞նց կարող էր նման բան լինել մի երկրում, որտեղ ես վարչապետ եմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 16:52
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
09.06.2026 | 16:40
Գիտենք՝ ռեպրեսիվ ռեյդ է սպասվում մեր դեմ, գուցե բանը հասնի պարոն Ծառուկյանի ազատազրկման փորձերին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 16:30
Մինչև նոր կառավարության ձևավորումը 2 ամիս ունենք․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 16:21
Հայտնի է Եվրոպայի թոփ-5 լիգաներում ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստը
09.06.2026 | 16:14
Ինչ նպատակով է Ծառուկյանը ցանկացել մեկնել ՀՀ-ից. պարզաբանում է խոսնակը
09.06.2026 | 16:03
Վենեսուելայի նախագահը հանդիպել է Էրդողանի հետ Թուրքիա կատարած անակնկալ այցի ժամանակ
09.06.2026 | 15:57
Ծառուկյանին թույլ չեն տվել ՀՀ-ից հեռանալ․ խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով նոր քրեական վարույթ է հարուցվել
09.06.2026 | 15:55
Երբ ինժեներական աշխատանք են անում, այնտեղ, որտեղ ծառը պետք է հատել, հատում են. ԳՇ պետը` ՀՀ-ում Ադրբեջանի կողմից ծառահատումների մասին հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 15:50
Ընտրակաշառքի համար՝ բանտ մինչև հաջորդ ընտրություններ․ Փաշինյանի հանձնարարականը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 15:45
Պետք էր այդ պահին դա ասելը. ԳՇ պետը՝ ադրբեջանցիների՝ սննդի մատակարարման պատճառով ՀՀ տարածքից դուրս գալու ձևակերպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 15:37
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության օրենսդրական բարեփոխումները գործնական փուլում են
09.06.2026 | 15:28
ՀՀ-ն հույսը պետք է դնի իր ՀՕՊ-ի վրա. Ասրյանը` ՌԴ-ի հետ միացյալ պաշտպանությունից դուրս գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մի խումբ հասարակական կազմակերպություններ ու անհատներ հայտարարություն են տարածել՝ ԱԺ-ում ԼԳՏԲ համայնքի ներկայացուցչի ելույթի առնչությամբ՝ նշելով, որ մարդու իրավունքները համընդհանուր են և չեն կարող ունենալ ազգային սահմանափակումներ.

«Սույն թվականի ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի և ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի աջակցությամբ ԱԺ-ում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ նվիրված  Մարդու իրավունքների ազգային օրակարգին: Լսումների ընթացքում տեղ գտած ելույթներն ու մեկնաբանությունները հերթական անգամ հանրությանն ի ցույց դրեցին մարդու հիմնարար իրավունքները հարգելու ու պաշտպանելու գործում առկա լուրջ համակարգային խնդիրները: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և մի խումբ այլ պատգամավորների ցուցաբերած վերաբերմունքը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչի նկատմամբ մարդու իրավունքների պաշտպանության կոպիտ ոտնահարում էր, որն ամբողջովին խախտում էր տվյալ հանձնաժողովի առաքելությունը:

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս և անհատներս, միանում ենք բոլոր այն քաղաքացիներին, տեղական և միջազգային կազմակերպություններին, որոնք արտահայտեցին իրենց անհանգստությունը Նոր Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոտնահարումների կապակցությամբ:

Մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության արձագանքի կապակցությամբ, որը ենթադրաբար ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումը: Հրապարակված դիրքորոշումը ստորադասում է մարդու հիմնարար իրավունքները, մասնավորապես՝ խտրականությունից ազատ լինելը և իրավահավասարությունը՝ «հասարակական բարոյականության սկզբունքին», ինչը հիմնովին մերժելի է և հարիր չէ ժողովրդավարական սկզբունքներ որդեգրած պետությանը:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերանայել իր պաշտոնական դիրքորոշումը և հավաստել, որ այն անդրդվելիորեն հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին և բոլոր մարդկանց արժանապատվության հանդեպ բարձր հարգանք դրսևորելու Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ և միջազգային համաձայնագրերով ստանձնած իր պարտավորություններին՝ առանց բացառությունների, կողմնապահությունների և երկիմաստությունների:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը

·         ձեռնարկել անհապաղ ու գործուն միջոցներ՝ պատասխանատվության ենթարկելու մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, խտրականություն, ատելություն և բռնություն հրահրողներին ու իրականացնողներին, որոնք շարունակում են նախորդ վարչախմբի օրոք անպատժելիության մթնոլորտում տարածված անօրինական գործելակերպը՝ քողարկվելով «հասարակական բարոյականության» շղարշով,

·         պետության և դրա բոլոր առնչվող ինստիտուտների մակարդակով ամրագրել մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեքների գերակայությունը,

·         կազմակերպել լայնամասշտաբ կրթական և իրազեկման միջոցառումներ՝  վերացնելու վերջին տարիներին վտանգավոր ծավալների հասնող խտրականության քարոզն ու ատելության խոսքը և վերականգնելու քաղաքացիների ոտնահարված իրավունքները»,- ասված է հայտարարությունում:

 

Հայտարարությունը բաց է միանալու համար։

 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Փինք իրավապաշտպան ՀԿ

«Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

Արմավիրի զարգացման կենտրոն

Կանանց աջակցման կենտրոն

Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ

Սպիտակի Հելսինկյան խումբ իրավապաշտպան ՀԿ

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն

Կանանց ռեսուրսային կենտրոն

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն ՀԿ

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

Իրավունքի ուժ ՀԿ

«Խաղաղության երկխոսություն» հկ

«Սևազգեստ Կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնություն

Հասարակություն առանց բռնության ՀԿ

Գյումրու քաղաքացիական երիտասարդական կենտրոն

«Կանանց իրավունքների տուն»

Բեկում ՀԿ

Քալրֆուլ հաուս սոցիալ-մշակութային  իրավապշտպան հկ

Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Մարդու իրավունքների տուն Երևան

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Լոգոս ԻՀԿ

Կանանց իրավունքների կենտրոն

«Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ

Տաթևիկ ՀԿ

Հանրային քաղաքականության ինստիտուտ

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ

«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ

Անի Աղագյուլյան, իրավաբան

Գոհար Ալեքսանյան

Կարեն Թումանյան