Ցեմենտի վերաբերյալ Պետական տուրքի մասին օրենքի նախագծում էական բացթողում կա

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ապրիլի 12-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի» նախագծում փոփոխություններ կատարելու հարցը, որը վերաբերվում էր ցեմենտի գնի փոփոխությանը:

Factor.am-ի տեղեկություններով՝ «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի» նախագծում էական բացթողումներ են եղել, որոնք փոփոխելու նպատակով նախագիծն Ազգային ժողովից կուղարկվի կառավարություն:

Բանն այն է, որ նախագիծն ընդունվելուց հետո ուժի մեջ էր մտնելու հրապարակման 10-րդ օրը: Սակայն ՀՀ հարկային օրենսգրքի հոդված 2-ի 5-րդ կետով՝ նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող օրենքները կամ օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից: Այսինքն՝ ստացվում է, եթե նախագիծն ընդունվում է 2019 թվականի ապրիլին, ապա այն կարող էր կիրառվել 2020 թվականի հունվարից: Հետևաբար՝ նախագծի ընդունումը առանց լրամշակման հնարավոր չէ։

Այստեղ ուշագրավն այն է, որ նախագիծը նման թերություններվ հասել է Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողով։

Այն, հիշեցնենք, «Իմ քայլի» եւ ԲՀԿ-ի պատգամավորների կողմից բուռն քննարկման էր արժանացել, բայց նշված հանգամանքին ավելի ուշ են ուշադրություն դարձրել: Ի դեպ, այս թեմային անդրադարձել էր նաեւ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը:

«Ցեմենտի վերաբերյալ Պետական տուրքի մասին օրենքի նախագիծը հակասահմանադրական է, քանի որ հարկերի և վճարների բարձրացումը կարող է ուժի մեջ մտնել լավագույն դեպքում հաջորդ տարվա հունվարի 1-ից, հետևաբար մեկ տարով նախատեսված օրենքի ընդունումը հնարավոր չէ։ Այս պահին նման քննարկումները անիմաստ են և ժամանակ կա հարցը մանրամասն ուսումնասիրելու և ներկայացնելու լավագույն տարբերակը»,- գրել էր նա։

Անդրադառնալով նախագծով նախատեսվող փոփոխություններին՝ նշենք, որ կառավարությունն առաջարկում է ցեմենտ ներմուծելու համար կիրառել տուրք՝ յուրաքանչյուր տոննայի համար 22 հազար դրամ։

Նարեկ Կիրակոսյան