Ինչո՞ւ Փաշինյանի խոստումը չի կատարվել․ կարող են մյուս խոստումներն էլ կասկածի տակ դրվել․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
Բոլորը

Ազգային ժողովի պետա-իրավական հանձնաժողովում այսօր քննարկվում է  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հարցի զեկուցող  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանին ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ Փաշինյանը վարչապետ դառնալուց առաջ ԱԺ բարձր ամբիոնից պատասխանելով պատգամավորների հարցերին, ասել է, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ։

«Մեկ տարի է սպասում ենք այս նախագծին, որ տեսնենք Կառավարության տեսլականը ու հիմա ուզում եմ իմանալ, ո՞րն է պատճառը, որ վարչապետի խոստումը չեք կատարում՝ որպես իշխող ուժի վարչության անդամ, արդյոք մի՞տք է փոխվել, եթե այո, որո՞նք են  այն նախադրյալները, որոնց ճնշման ներքո խոստումը չի կատարվում: Կարող են մյուս խոստումներն  էլ կասկածի տակ դրվել, խոստումը խոստում է»,- հարցադրումներ հնչեցրեց ԼՀԿ-ական պատգամավորը։

Հարցերին ի պատասխան Հովակիմյանը նշեց, որ Կառավարությունը  եկել է այն եզրահանգման, որ այս փուլում իրենց այս կառուցվածքն է պետք, իսկ թե  հաջորդ փուլում կլինի՞ նախաձեռնություն ուժային կառույցներին տալ նախարարության կարգավիճակ, չի կարող ասել։

«Այն մարդը, որը խոստում է տվել, Կառավարության ղեկավարն է․ հիմա ինչո՞ւ չի կատարել»,- չբավարարվելով Հովակիմյանի պատասխանից իր հարցը կրկնեց Էդմոն Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան