Այսօր այստեղ ենք ցույց անում, վաղն էլ կարող ենք ուրիշ տեղ անել․ «Արարատցեմենտի» աշխատակիցները բողոքի ակցիա են անում

Լուրեր

09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
Բոլորը

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անում գործարան տանող ճանապարհին։ Նրանք պնդում են, որ իրենց հայտնել են, թե պատրաստվում են գործարանը փակել, որի արդյունքում 1200 աշխատակից կդառնա գործազուրկ։ Գործարանի աշխատակիցները պահանջում են հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ։ Ցուցարարները դժգոհ են, որ Իրանից Հայաստան ցեմենտ կներկրվի:

«Վրաստանը, Ադրբեջանը մերժեցին Իրանից ցեմենտ ներկրել, բոլոր պետությունները մերժել են, նմանատիպ բան աշխարհում չկա։ Եթե ունես ցեմենտի գործարան, ու մարդիկ աշխատում են, իրավունք չկա, որ դրսից անորակ ցեմենտ գա։ Մենք բյուջե 3 միլիարդ  փող էինք վճարում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Մանուկ Առաքելյանը։

Բողոքի ակցիայի մասնակիցներից մի կին էլ ասաց, թե բոլոր աշխատակիցները վարկեր ունեն․ «Բոլորը բանկերին պարտք են, վարկեր ունեն։ Մենք հեղափոխություն արած ժողովուրդ ենք, մենք մի պահանջ ունենք. պարոնայք իշխանավորներ, մեր հարցրեը դուք եք լուծելու, ցեմենտի գործարանը պետք է աշխատի, այլ տարբերակ գոյություն չունի։ Այսօր այստեղ ենք ցույց անում, վաղն էլ կարող ենք ուրիշ տեղ անել»։

Մեկ այլ ցուցարար էլ պնդում էր, թե գործարանը «ստրատեգիական նշանակություն ունի»: «Հանձնաժողովի նիստերի ժամանակ, մի բան ասելուց առաջ թող մի կես ժամ մտածեն, նոր խոսեն, թե ցեմենտը մեզ պետք չի, գործարան մեզ պետք չի: Ես դիմում եմ Հայկ Սարգսյանին այդ արտահայտությունը անելու համար։ Ստրատեգիական նշանակության գործարանի հետ այդպես չեն վարվում»,- ասաց Մամիկոն Ջավադյան անուն ազգանվամբ հանդես եկող քաղաքացին։

Լիլիթ Շաբոյան