Ձերբակալվել է Զարթոնքի գյուղապետի թոռը. հարուցվել է քրեական գործ

Լուրեր

09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով` ձերբկալվել է Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի գյուղապետ Պարույր Սարգսյանի թոռը, ով, ըստ բողոքի ակցիա իրականացրած զարթոնքցիների, այսօր կրակոցներ է արձակել գյուղում:

ՀՀ Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրեցին, որ  Արմավիրի մարզային քննչական վարչությունում Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

«Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են զինված միջադեպի մի շարք հանգամանքները:  Խուլիգանություն կատարելու կասկածանքով 2 անձ ձերբակալվել է: Կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և այլ գործողություններ միջադեպին մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողությունների քրեաիրավական գնահատակ տալու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»-,մեզ հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: