Նիկոլ Փաշինյանը զինաթափեց հակառակորդին իր խաղաղասիրական ելույթով. Ստեփան Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը ԵԽԽՎ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը դրական է գնահատում՝ նշելով, որ ի տարբերությունների նախկինների ելույթների՝ այն բաժակաճառ չէր հիշեցնում։

«Փաշինյանի ելույթը երեք մասի կարելի է բաժանել. ինչպիսին էր Հայաստանը երեկ, ինչպիսին է այսօր և ինչպիսին է լինելու վաղը, և այդ ամենում ԵԽԽՎ դերը։ Այս կտրվածքով, կարծում եմ, ելույթը ճիշտ էր կառուցված։ Բավական հետաքրքիր էր հատկապես առաջին հատվածը: Նիկոլ Փաշինյանը որոշեց իր անձնական պատմության և քաղաքական հետագծի վրա միահյուսել Հայաստանի՝ ժողովրդավարությանն անցման համառոտ պատմությունը»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Սաֆարյանը:

Մեր դիտարկմանը, որ վարչապետի ելույթը քննադատողներն ասում են՝ իր անձնական պատմության մասին երկար խոսեց, քաղաքագետը հակադարձեց. «Ո՛չ, ամենագեղեցիկ և ամենակատարյալ հատվածն էր։ Հետաքրքիր էր և կարևոր»։

Քաղաքագետը պարզաբանեց, որ ԵԽԽՎ-ի դերը Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին մշտապես ընդհանրական է ներկայացվել, և մարդիկ հաճախ չեն էլ հասկացել, թե ԵԽԽՎ-ն ինչ է տվել իրենց:

«Ո՞րն է խնդիրը, եթե իր անձնական օրինակով է խոսում: Ես նրան դիտարկում եմ ընդհանրական կերպար, 100-ից ավելի մարդիկ հետապնդումների են ենթարկվել և նրանց պատմությունները կան Նիկոլ Փաշինյանի օրինակում»,- շարունակեց քաղաքագետը՝ պնդելով, որ վարչապետն իր ելույթում անդրադարձել է բոլոր կարևոր հարցերին:

«Ես մի թերի բան կասեմ, որ պետք էր հիշեցնել, և հիշեցվեց հարց տվողներից մեկի կողմից, թե երբ է Հայաստանը պատրաստվում իր պարտավորությունները կատարել: 2001թվականին, երբ Հայաստանն ու Ադրբեջանը դարձան ԵԽ լիարժեք անդամ, ստանձնեցին հակամարտության խաղաղ կարգավորման պարտավորություն, ինչը կողմերից մեկը՝ Ադրբեջանը, խախտել է: Ես կսպասեի ոչ թե ինձ ադրբեջանցին հիշեցներ, այլև ինքս ձեռնոց կնետեի, կասեի՝ այդ պարտավորությունը խախտվել է»,- ասաց Ստեփան Սաֆարյանը՝ հավելելով, որ վարչապետի ելույթում միայն դա էր պակասում:

Ինչ վերաբերում է վարչապետին տրված հարցերին, ապա, ըստ քաղաքագետի, ադրբեջանական կողմն այդ առումով խոհեմություն է դրսևորել:

«Այդ խաղաղասիրական ֆոնին հանդես գալ հակահայկական հիստերիայով՝ լավ լույսի ներքո չէր դնի Ադրբեջանին»,- ընդգծեց Ստեփան Սաֆարյանը՝ համոզմունք հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանը զինաթափեց հակառակորդին իր դրական, խաղաղասիրական ելույթով:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան