Հայկակ Արշամյանը հերքում է․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աշխատանքը կաթվածահար չի եղել

Լուրեր

09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը վստահեցնում է՝ իր ղեկավարած հիմնադրամը շարունակում է իր բնականոն աշխատանքը, ավելին՝ մշակել են նոր ռազմավարություն, որը կներկայացվի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին, իսկ կատարվող նվիրատվությունների հետ կապված էլ որևէ խնդիր չունեն։

«Այն տեղեկությունները, թե հիմնադրամի աշխատանքների հետ կապված կան խնդիրներ, հերքում եմ, ավելին՝ հիմնադրամն այս տարի իրականացնելու է հեռուստամարաթոն, ունի նոր ռազմավարության նախագիծ, նոր ծրագրեր, որոնք կներկայացնենք այս տարվա հունիսին հոգաբարձուների խորհրդին։ Այնպես որ, եթե համարում են, որ 16 մլն դոլարի նվիրատվության խոստում ունեինք, որի 80-90 տոկոսն արդեն իրականություն է դարձել ու դրանով մեր աշխատանքները կարելի է կազմալուծված համարել, ապա թող համարեն»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր «Ժամանակ» թերթը գրել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը այս տարի կարող է ընդհանրապես չանցկացվել, իսկ հիմնադրամի աշխատանքները կաթվածահար են եղել:

Հարցին՝ ապատեղեկատվությո՞ւն է արդյոք, որ հիմնադրամի ամենամեծ լոսանջելեսյան գրասենյակի աշխատանքները, ըստ էության, կաթվածահար են եղել, քանի որ գրասենյակի մի շարք առանցքային աշխատողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել, Արշամյանը պատասխանեց․ «Հիմնադրամի լոսանջելեսյան գրասենյակն անկախ, ոչ կառավարչական կազմակերպություն է, գործում է իր կանոնադրությամբ և ԱՄՆ-ի օրենքներով, և ընդամենը մեզ հետ համագործակցող կազմակերպություն է․ դա, որպես այդպիսին, մեր գրասենյակը չէ»։

Անդրադառնալով տարածված տեղեկությանը, որ իշխանություններն իրենց ուշադրությունը Հայաստան հիմնադրամից սևեռել են Աննա Հակոբյանի «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների վրա, Հայկակ Արշամյանը նշեց․«Դա չեմ մեկնաբանում, կեղծ լուրեր և ապատեղեկատվություն է»։

Աղավնի Սուքիասյան