Վանաձորի թիվ 20 դպրոցում կրքերը հանդարտվել են, դասերը՝ վերականգնվել

Լուրեր

09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
Բոլորը

Մի քանի օր շարունակ Վանաձորի Պաբլո Տիչինայի անվան թիվ 20 հիմնական դպրոցի աշակերտները դասադուլ էին անում՝ պահանջելով փոխվարչապետի առաջարկով տնօրեն նշանակված Կարինե Մարգարյանի հրաժարականը: Նրանք ցանկանում էին, որ տնօրեն նշանակվի նույն դպրոցի փոխտնօրեն Մարիետա Հարությունյանը:

Factor.am-ի հետ զրույցում Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանն ասաց, որ իրենց կողմից Կարինե Մարգարյանին պաշտոնապես ներկայացնելուց հետո դասադուլն ավարտվել է, դպրոցում դասերն ընթանում են բնականոն հունով. «Դպրոցում դասապրոցեսը վերականգնված է, երեկ գեղեցիկ միջոցառում էին կազմակերպել: Ես էլ եմ ներկա եղել, ուսուցչական ու ծնողական կոլեկտիվն էլ: Դպրոցում հանգիստ է, մարդիկ աշխատում են: Այս պահին ոչ մեկի կողմից ոչ մի դժգոհություն չկա: Այնպիսի մոտեցում չկա, որ ինչ-որ մեկը մտածի, թե մեկը հաղթել է կամ մյուսը պարտվել: Մեր գերխնդիրը եղել է, որ դասապրոցեսը չխաթարվի, և երեխաները նորմալ մասնակցեն դասերին»:

Հարցին՝ արդյոք պարզեցին, թե ովքեր էին այն երիտասարդները, որոնք աշակերտներին դասասենյակներից հանելով հրահրում էին դասադուլ կազմակերպել, Հարությունյանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ ես դրանով չեմ հետաքրքրվել, ինձ համար կարևորը եղել է դասն ու դասապրոցեսը: Այս պահին ամեն ինչ նորմալ է, երեխաները հաճախում են դպրոց»:

Տաթևիկ Ղազարյան