Խաղաղապահ գործողություններին կանանց մասնակցության ընդլայնումը՝ Հայաստանի ԶՈՒ-ի կողմից իրականացվող բափեփոխումների առաջնահերթություններից է. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Լուրեր

09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
Բոլորը

ՀՀ ԱԳՆ -ից տեղեկացնում են, որ ապրիլի 11-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը մասնակցել է Անվտանգության խորհրդում տեղի ունեցած՝ «ՄԱԿ խաղաղապահ գործողությունները․ Կանայք խաղաղապահությունում» թեմայով հանդիպմանը։

«Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախագահությամբ տեղի ունեցած քննարկմանը մասնակցեցին շուրջ 70 անդամ-երկրների պատվիրակություններ, զեկույցով հանդես եկավ ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Գլխավոր քարտուղարն անդրադարձավ խաղաղապահ առաքելություններում կանանց ներգրավվածության մեծացմանը և այդ ուղղությամբ գրանցված ձեռքբերումներին։

Իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ կարևորում է կանանց ներկայացվածության խթանումը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Նշելով, որ խաղաղապահ գործողություններին կանանց մասնակցության ընդլայնումը Հայաստանի զինված ուժերի կողմից իրականացվող բափեփոխումների առաջնահերթություններից է՝ նա ներկայացրեց Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերն՝ ուղղված միջազգային խաղաղապահ գործողություններին մասնակցող հայկական զորամիավորումներում կին խաղաղապահների թվի ավելացմանը։

Անդրադառնալով 2000թ․-ին ընդունված Կանանց, անվտանգության և խաղաղության վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1325 բանաձևին՝ դեսպան Մարգարյանը հիշատակեց բանաձևի դրույթների իրականացմանն ուղղված գործողությունների ազգային ծրագիրը, որը Հայաստանի կառավարության կողմից ընդունվել է ս․թ․ փետրվարին։

ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորեց հակամարտությունների կարգավորման ու խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացներում հասարակական կազմակերպությունների ու կանանց գլխավորությամբ նախաձեռնությունների ներգրավվածությունը»,- ասված է հաղորդագրությունում: