Ինչպե՞ս կարող եմ հովանավորել Կոտայքում մշտապես իշխանություն եղած քաղաքական ուժին փոխկապակցված թեկնածուին․ Ռոմանոս Պետրոսյան

Լուրեր

09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
Բոլորը

Կոտայքի մարզի Արամուս գյուղի դպրոցում իրավիճակն արդեն գրեթե մեկ ամիս է՝ լարված է․ դպրոցի մանկավարժների մի մասն ու նրանց միացած ծնողները բոյկոտում են տնօրենի ընտրությունն ու պահանջում իրենց դպրոցում տնօրեն նշանակել երկար տարիներ այդ դպրոցի փոխտնօրեն աշխատած Անդրեյ Փիլիոպոսյանին: Պնդում են՝ չեն ցանկանում, որ իրենց դպրոցի տնօրեն նշանակվի Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հովանավորությունը վայելող, Աբովյան քաղաքի թիվ 10 դպրոցում դասվար աշխատած Նոնա Պողոսյանը։

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, սակայն, Factor.am-ի հետ զրույցում, հերքեց մանկավարժների և ծնողների այն պնդումը, թե Նոնա Պողոսյանն իր հովանավորյալն է։

«Պաշտոնապես հերքում եմ դա․ որևէ մեկին չեմ հովանավորում: Ասեմ ավելին, այդ դասվարը՝ Նոնա Պողոսյանը, ավելի շատ փոխկապակված է Կոտայքում միշտ իշխանություն եղած քաղաքական ուժին։ Օրինակ՝ Աբովյանի 55 -ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նա  գովերգում էր այդ քաղաքական գործիչներից ոմանց, մրցանակ ստանում հենց Աբովյանի քաղաքապետի ձեռքից, հետևապես՝ ինչպե՞ս նա կարող է վայելել իմ հովանավորչությունը»,- ասաց Պետրոսյանը՝ շեշտելով, որ փորձում են զարգացման ծրագիր ներկայացրած և տնօրենի մրցույթում հաղթած թեկնածուին տալ հնարավորություն իր ծրագրերն իրականացնելու համար, և այս հարցում մի խումբ մարդկանց կողմից կազմակերպվող բողոքի ակցիաների տրամադրություններին չեն տրվելու։

Մարզպետն Արամուսի դպրոցում սկիզբ առած բողոքի ակցիան ուղղորդված է համարում այն մարդկանց կողմից, որոնք փոխկապակցված են նախկին իշխանությունների հետ և ունեցել են տնօրեն դառնալու իրենց հաշվարկները։

«Հիմա մենք այդ «դաբրոների» դեմ ենք դուրս եկել, հայտարարվել է մրցույթ, որի արդյունքում ամենաառողջ զարգացման ծրագիր ներկայացրած թեկնածուն ճանաչվել է հաղթող, իսկ ինչ վերաբերում է  նրան,  թե ամբողջ դպրոցն է պայքար սկսել ընտրված նոր տնօերնի դեմ, ապա պետք  է այստեղ թվեր մեջբերեմ՝ 520 աշակերտ կա այդ դպրոցում, իսկ բողոքում են ընդամենը 50-60 ծնող և նրանց միացած այն մանկավարժները, որոնք բարեկամական կապեր ունեն դպրոցի փոխտնօրենի հետ»,- նկատեց Պետրոսյանը։

Աղավնի Սուքիասյան