IPF-2019 գլոբալ միջազգային մանկավարժական ֆորումի նպատակն է հասկանալ, թե ուսուցիչն ինչպես պետք է բացահայտի տաղանդավոր երեխաներին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի  տեղակալ Լուսինե Առաքելյանն այսօր հանդիպել է IPF-2019 գլոբալ միջազգային մանկավարժական ֆորումին մասնակցության հայտ ներկայացրած և նախնական փուլը հաղթահարած 18 մանկավարժների հետ:

«Հարցազրույցից հետո նրանցից 10-ը հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային ֆորումին: Մանկավարժների հետ հանդիպման ժամանակ փոխնախարարը, մասնավորապես, հետաքրքրվել է, թե նրանք ին՞չ մեթոդաբանությամբ են առաջնորդվում՝ սովորողներին մոտիվացնելու և մասնագիտական մի շարք հարցերում կողմնորոշվելու, այդ թվում՝ տաղանդավոր երեխաների հետ աշխատանքի կազմակերպման և ժամանակակից հմտությունների տիրապետման տեսանկյունից:

«Այս մրցույթի հիմնական նպատակն է հասկանալ, թե ուսուցիչն ինչպես պետք է բացահայտի տաղանդավոր երեխաներին, որոնք հետագայում իրենց ներդրումը կունենան պետության կյանքում: Ընտրված 10 մանկավարժները հնարավորություն կունենան ֆորումին ներկայացնելու մեր երկիրը՝ իրենց սեփական ստեղծարար փորձով, ինչպես նաև ծանոթանալ այլ երկրների կրթական լավագույն մեթոդներին՝ այնտեղից վերադառնալով նոր հմտություններով ու կարողություններով»,-նշել է Լուսինե Առաքելյանը՝ ընդգծելով, որ ներկա բոլոր ուսուցիչներն արդեն հաղթող են, քանի որ ներկայացված շուրջ 70 հայտերից նրանք են անցել եզրափակիչ փուլ: Հարցազրույցի ընթացքում ուսուցիչները ներկայացրել են իրենց լավագույն փորձը, ստեղծարար մեթոդները և իրենց հաջողության բանաձևը: Նրանցից 10-ը կմասնակցի IPF-2019 Գլոբալ միջազգային մանկավարժական ֆորմումին, որը տեղի կունենա 2019թ. նոյեմբերի 4-8-ը և միաժամանակ կանցկացվի 5 քաղաքներում՝ Վարշավա, Հելսինկի, Սինգապուր, Բեռլին և Վաշինգտոն: Ֆորումի բովանդակությունն առցանց հասանելի կլինի, և ֆորումին աննուղղակիորեն մասնակցություն կունենան նաև տասնյակ միլիոնավոր մանկավարժներ տարբեր երկներից: Ֆորումի ընթացքում մանկավարժները հնարավորություն կունենան ուսումնասիրել կրթության միջազգային լավագույն փորձը, տիրապետել ժամանակակից դասընթացների կազմակերպման մեթոդներին և հմտություններին, ինչպես նաև ծանոթանալ կրթության և ուսուցման կազմակերպմանն առնչվող խնդիրներին»,- ասված է հաղորդագրությունում: