Մենք ավելի խիստ և կտրուկ քայլերի պետք է գնանք․ Ալեն Սիմոնյանը՝ վարչապետի հրահանգով մաքսատան աշխատակիցների ազատման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը

– Պարոն Սիմոնյան, այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Ձեր հեղինակած՝ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումը հետաձգվեց, այն քննադատվեց նաև «Իմ քայլի» պատգամավորներից Հայկ Սարգսյանի կողմից, ի՞նչն է խնդիրը։

– Խնդիրն այն է, որ նախորդ գումարման Ազգային ժողովում Հանրապետական կուսակցությունն էր ամեն կերպ փորձում արգելքներ դնել նախագծի դեմ, իսկ այժմ պարոն Սարգսյանի կողմից թյուրըմբռնում կա, որ նոր է առնչվում այս օրենսդրական նախաձեռնության հետ։ Կարծում եմ՝ կան որոշ դրույթներ, որոնք լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն։ Նիստից հետո մենք ունեցանք փոքրիկ քննարկում և այն մտքերը, որոնք հնչեցին, կներառվեն նախագծում, իսկ հաջորդ նիստին մենք կունենանք կոնսենսուս։

– Ձեր նախագծին ընդդիմանալու հիմնական փաստարկն այն է, որ Ձեր առաջարկներով հարցը չի լուծվի։ Մտահոգություն չունե՞ք, որ նախագծի ընդունումը կտապալվի։

– Ի՞նչ է նշանակում, որ հարցը չի լուծվի, մենք կնվազեցնենք մարդկանց գայթակղությունը այդ ամենի մեջ ներքաշվելու, իսկ համացանցային տիրույթը կմտածենք, թե ինչ կարելի է անել։ Երևան քաղաքից և մյուս քաղաքներից այդ գայթակղությունը պետք է մաքսիմալ վերացնել։

– Տրանսգենդերի ելույթի շուրջ զարգացումները շարունակվում են, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունն ու Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանություններն են անդրադարձել հարցին, արձագանքել է նաև մեր ԱԳՆ-ն՝ նշելով, որ ՀՀ միջազգային գործընկերները պետք է ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից։ Դուք էլ եք կարծո՞ւմ, որ ուղղորդում կա։

– Ես ճիշտ չեմ համարում հավելյալ մեկնաբանություն տալ, որովհետև Արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունը շատ սպառիչ էր, իսկ բովանդակության առումով ներառում էր այն, ինչ ես կասեի։

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քայլին ինչպե՞ս եք վերաբերվում, դրոշի պատճառով մարդկանց ազատեց աշխատանքից։

– Եթե ուսադիր կրող մարդը կարող է այդպես անարգել դրոշը, ապա ես չեմ վստահի այդ մարդուն պետության հետ կապված որևիցե աշխատանք, դա վերաբերմունք է է պետության նկատմամբ։ Ես համարում եմ, որ մենք ավելի խիստ և կտրուկ քայլերի պետք է գնանք և առկա խնդիրներին ավելի արագ լուծումներ տանք։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան