Խոստանում էին օպտիմալացնել քաղաքային դպրոցները, սակայն սկսեցին գյուղականներից

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2017թ. մայիսի 11-ի նիստում վարչապետը հանձնարարական տվեց կրթական ոլորտի վերաբերյալ: ԿԳ նախարարությունը հայտարարեց, որ մինչև 200 աշակերտ ունեցող քաղաքային դպրոցները կմիավորվեն՝ շեշտելով, որ խոսքը գնում է քաղաքային դպրոցների մասին: Նշվեց նաև, որ հնարավորինս զերծ կմնան ուսուցչական անձնակազմի օպտիմալացումից:

«Խոսքը վերաբերում է ֆինանսավորման նոր մեխանիզմների ձևավորմանը և քաղաքային դպրոցների վերախմբավորմանը: Մենք ունենք խիստ թերբեռնված դպրոցներ և խիստ գերբեռնված դպրոցներ: Քաղաքային բնակավայրերում ունենք մի քանի դեպքեր, որոնք առաջին փուլում կանենք, որոնք ակնառու են և հստակ են, իսկ հետագայում կնայենք մեր դպրոցական համալիրի ամբողջական զարգացման սխեման, որի ընթացքում ինչ որ լինի, ծրագրով կներկայացնենք: Ինքը ժողովրդի հիշողություններով օպտիմիզացիայի հետ առանձնապես չի առնչվում: Բնականաբար, կլինեն նաև հաստիքների հստակեցումներ, բայց ցանկացած պարագայի՝ յուրաքանչյուր ծրագիր հաշվի է առնելու բոլոր կողմերի շահերը»,- մայիսի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարարը:

Օրեր անց, արձագանքելով քննադատություններին, Լևոն Մկրտչյանն ասաց, թե օպտիմալացման գործընթացի առնչությամբ թյուրըմբռնում կա. «Իրականում օպտիմալացումը պետք է իրականացվի ոչ թե գյուղական, այլ քաղաքային դպրոցներում»:

Այսօրվա նիստում, սակայն, կառավարությունն արեց բոլորովին այլ բան․ հենց առաջին փուլով օպտիմալացվեցին գյուղական դպրոցներ: Քաղաքային դպրոցների հետ միասին գործադիրը փակեց Արմավիրի մարզի Փարաքար գյուղի հիմնական դպրոցը, Կոտայքի մարզի Փյունիկ և Զովաշեն գյուղերի միակ դպրոցները: Միայն վերջին երկու դպրոցներից կրճատվեց 32 աշխատող՝ ամբողջ անձնակազմը: Կառավարության որոշմամբ «Փարաքարի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը կմիանա «Փարաքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին:

2016-2017 ուստարում Փարաքարի հիմնական դպրոցում սովորել է 190 աշակերտ, չնայած որ այն կառուցվել է 350 աշակերտի համար: «ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը կմիանա «ՀՀ Կոտայքի մարզի Արտավազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին: Փյունիկի դպրոցում 39 աշակերտ կա, 20 աշխատող: Վերջիններս աշխատանքից կազատվեն, իսկ աշակերտները գյուղից գյուղ կտեղափոխվեն Հրազդան-Հանքավան ներմարզային երթուղին սպասարկող 2 կազմակերպությունների միկրոավտոբուսներով՝ միավորման արդյունքում տնտեսված միջոցների հաշվին: «ՀՀ Կոտայքի մարզի Զովաշենի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը կմիանա «ՀՀ Կոտայքի մարզի Հատիսի Վարդան Վարդանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին: Զովաշենի հիմնական հիմնական դպրոցում սովորում է 9 աշակերտ: Ուսուցիչների, վարչական և սպասարկման անձնակազմի թիվը 12 է:

Սևակ Հակոբյան