Փաշինյանը ԿԲ նախագահի հետ քննարկե՞լ է արտաքին պարտքի շեմը բարձրացնելու հարցը․ մեկ ամիսն անցել է

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Կառավարության մարտի 7-ի նիստի օրակարգային հարցերի քննարկումից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Բրյուսել կատարած իր այցին և խոսել ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած հանդիպման արդյունքներից։

Վարչապետը, մասնավորապես, նշել է, որ ԵՄ գործընկերները պատրաստ են ֆինանսավորել ՀՀ-ում իրականացվող մի շարք ծրագրեր, բայց ոչ 100 տոկոսով․ այդ ֆինանսավորման մի մասը պետք է վճարի Հայաստանը, սակայն դա կարող է արվել արտաքին միջոցների ներգրավմամբ, ինչն էլ այս պահին հնարավոր չէ, քանի որ արտաքին պարտքի համար սահմանված է հստակ շեմ։

«Մենք արդեն ունենք նախնական պայմանավորվածություն, որ մեկ ամսվա ընթացքում այս թեմայով Կենտրոնական բանկի հետ համատեղ քննարկում ենք ունենալու: Այդ քննարկման արդյունքում որևէ եզրակացության կգանք»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետի այդ ելույթից անցել է արդեն մեկ ամիս։

Factor.am-ը Կենտրոնական բանկից փորձեց ճշտել՝ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտաքին պարտքի շեմի բարձրացման թեմայով քննարկում  ունեցե՞լ է ԿԲ նախագահի հետ և արդյոք այդ հարցի հետ կապված կա՞ արձանագրված որոշում։

Հարցին ի պատասխան Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հարություն Բերբերյանն ասաց․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կենտրոնական բանկի նախագահը հանդիպումներ ունեցել են, բայց դրանց բովանդակության մասին լիազորված չեմ որևէ բան ասել։ Իսկ ինչ վերաբերվում է՝ կա՞ արդյոք արտաքին պարտքի շեմի բարձրացման հետ կապված որոշում, ապա  դա կայացնելու իրավասությունը Կառավարությանն է»։

Կառավարության պատասխանը կներկայացնենք ավելի ուշ։

Աղավնի Սուքիասյան