ԵՄ-ն պատրաստ է ֆինանսապես աջակցել մեր ծրագրերի իրականացմանը, բայց ոչ 100 տոկոսով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Կառավարության մարտի 7-ի նիստի օրակարգային հարցերի քննարկումից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձ կատարեց Բրյուսել կատարած այցին և խոսեց ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած հանդիպման արդյունքներից։

Ըստ Փաշինյանի՝ կառավարական պատվիրակությունն ունեցած հանդիպումներից կարող է արձանագրել, որ թևակոխել ենք ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման փուլ: Բացի այդ, բրյուսելյան այցից հետո Կառավարությունն արձանագրում է, որ ԵՄ-ն մեզ պատրաստ է աջակցել բարեփոխումների և զարգացման ծրագրերի հարցում, ու այդ համագործակցության շրջանակում այլ օրակարգեր չկան։

Ըստ կառավարության ղեկավարի՝ առաջիկայում պետք է կարևոր որոշումներ կայացնեն ԵՄ-ի հետ մի քանի մեգանախագծեր իրականացնելու համար, իսկ այդ նախագծերը վերաբերում են ճանապարհներին և ենթակառուցվածքների զարգացմանը, ավտոճանապարհները երվրոպական չափանիշներին համապատասխանեցնելուն, ջրամբարաշինությանն ու ջրերի կառավարման համակարգի ստեղծմանը, դպրոցաշինության ու արդարադատության ոլորտին։

«Այն բանտային պայմանները, որոնցում պահվում են ՀՀ-ում դատապարտված անձինք չեն կարող հարիր լինել նոր Հայաստանի չափանիշներին։ Կան խնդիրներ նաև դատական համակարգում՝ ինձ համար զարմանալի էր, որ  դատական նիստեր են անցկացվում դատարանների միջանցքում։ ԵՄ-ն պատրաստ լինելով ֆինանսապես աջակցել ծրագրերի իրականացմանը, միևնույն ժամանակ պատրաստ չէ այդ ծրագրերի ֆինանսավորումը իրականացնել 100 տոկոսով և այստեղ ակնկալում է, որ դրանվ  մասնակցություն ունենա նաև Հայաստանը։ Այստեղ կարևոր է պետական եկամուտների ավելացումը և արտաքին միջոցների ներգրավումը»,- նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան