Գյումրիում դատապարտյալը ապօրինի դուրս է եկել ՔԿՀ-ից ու վիճաբանության ընթացքում կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներով տեղափոխվել ԲԿ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:  Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրին, որ քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Արթիկ» ՔԿՀ-ի բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալը, խախտելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի դրույթները, պարբերաբար լքել է նշված ՔԿՀ-ի տարածքը: Հիմնարկի պատասխանատու պաշտոնատար անձինք, տեղեկացված լինելով այդ մասին, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները և միջոցներ չեն ձեռնարկել դատապարտյալի ոչ իրավաչափ վարքագիծը կանխելու ուղղությամբ, ինչն էլ ծանր հետևանքներ է առաջացրել վերջինիս համար:  2017 թվականի հուլիսի 20-ին հիշյալ դատապարտյալը, հերթական անգամ խախտելով սահմանված կարգը, ապօրինի դուրս է եկել ՔԿՀ-ի տարածքից և Գյումրի քաղաքում` ժամը 03:25-ի սահմաններում, վիճաբանության բռնվել մի խումբ անձանց հետ: Այդ ընթացքում դատապարտյալն ստացել է կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն:

Այսպիսով, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի` հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: