ԲՀԿ-ն ազգային արժեհամակարգ է պաշտպանում, մարդու իրավունքների հարց էստեղ չենք դիտարկում. Իվետա Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԲՀԿ քաղաքական թիմի գնահատմամբ՝ Նաիրա Զոհրաբյանն ունի բոլոր անհրաժեշտ մասնագիտական որակները, որպեսզի իրականացնի ԱԺ կանոնակարգով սահմանված իր գործառույթները: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով հարցին՝ անսալո՞ւ են վարչապետի կոչին և խմբակցությունում քննարկելո՞ւ են Նաիրա Զոհրաբյանին մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում մնալու նպատակահարմարության հարցը:

«Մենք, իհարկե, ծանոթ ենք վարչապետի հայտարարությանը, սակայն կարծում ենք, որ կա՛մ տեղեկատվության թյուրըմբռնում կա, կա՛մ վարչապետը, միգուցե, չի տիրապետում ամբողջական ինֆորմացիային: Որովհետև            Նաիրա Զոհրաբյանը կանոնակարգով սահմանված իր գործառույթներն իրականացրել է հավուր պատշաճի»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Ըստ պատգամավորի՝ Նաիրա Զոհրաբյանն ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած տրանսգենդերին հրավեր չի ուղարկել. «Կարծում եմ՝ վերադառնալուն պես նա ավելի առարկայական կներկայացնի բոլոր ապացույցները: Այն փաստաթուղթը, որը նախօրեից շրջանառվում է, ընդամենը անվտանգությանը տրամադրված հասարակական կազմակերպությունների ցանկն է, որոնք գրանցվել են օնլայն հարթակում՝ լսումներին մասնակցության ցանկություն հայտնելով»:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի հայտարարությանը, թե բոլորը չէ, որ հավասար իրավունքներ ունեն, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Դեռևս նախօրեին մեր հարցազրույցներում ասել ենք մեր դիրքորոշումը. ԲՀԿ-ն ազգային արժեհամակարգ պաշտպանող ուժ է: Մարդու իրավունքների հարց էստեղ մենք չենք դիտարկում, որևէ սահմանափակման հարց չենք դիտարկում կամ տրանսգենդերների լինել-չլինելու հարց չենք քննարկում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան