Ես Միքայել Մինասյանին ճանաչում եմ․ «Սպայկայի» տնօրենը՝ ընկերության հետ Միքայել Մինասյանի և Ռոբերտ Քոչարյանի հնարավոր կապի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն կաթվածահար է արել «Սպայկա» ընկերության աշխատանքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանը՝ պնդելով, որ «Գրինպրոդուկտ» ընկերությունը «Սպայկայի» հետ որևէ կապ չունի։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը որևէ կա՞պ ունեն ընկերության հետ։

«Ռոբերտ Քոչարյանի մասով կապ չի եղել և չկա նման բան, էդ լուրերը երևի 8 տարի առաջ են պտտվել ԶԼՄ-ներում, որոնց մենք չենք պատասխանել, ասել ենք` դե, գրում են, գրում են»,- պարզաբանեց Դավիթ Ղազարյանը։

Factor.am-ի հստակեցնող հարցին՝ իսկ Միքայել Մինասյանի հետ առնչություն ունի՞ ընկերությունը, Ղազարյանն ասաց․ «Միքայել Մինասյանին անձամբ ես ճանաչում եմ, բայց մենք գործնական հարաբերություններ չունենք։ Մեր համասեփականատերը եղել է Ռոզա Ստեփանյանը»։

Դավիթ Ղազարյանի պնդմամբ՝ ընկերության սեփականատեր եղել է ոմն Ռոզա Ստեփանյանը, որը տարիներ առաջ է վաճառել իր բաժնեմասը։

Հիշեցնենք` երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ ՊԵԿ-ը դատարան միջնորդություն է ներկայացրել կալանավորել Դավիթ Ղազարյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան