Կաբլուկով կանայք այս ճանապարհը ո՞նց են անցնելու․ Նիկոլ Փաշինյանը՝ Սամվել Բալասանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
Բոլորը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Գյումրիում։

Փաշինյանը Գյումրի է մեկնել գնացքով։ Վարչապետը Գյումրիում շրջում է, ծանոթանում շինարարական աշխատանքների հետ։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանից վարչապետը հետաքրքրվեց, թե ինչպես են մարդիկ անցուդարձ անելու քանդված ճանապարհներով։

«Մայթը, որ քանդում եք, մտածո՞ւմ եք, օրինակ, կաբլուկով, կանայք ո՞նց են քայլելու»,- հետաքրքրվեց վարչապետը։

Ներկա պաշտոնյաները փորձեցին բացատրել՝ քաղաքի ճանապարհների գրեթե 80 տոկոսը քանդված են։ Փաշինյանին, սակայն, պաշտոնյաների բացատրությունները զայրացրին։

«Իմ ասածն այն է, որ շինարարություն սկսելուց առաջ պետք է մտածել միջավայրի մասին։ Եթե այս շինարարությունը մի տարի տևի, մարդկանց ասենք՝ գնացեք ուրիշ տեղ ապրեք, մեկ տարուց հետ կգա՞ք»,- շարունակեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան