Կյանքը՝ գարշահոտության ու առնետների հարևանությամբ. Ստորին Հրազդան ջրանցքի «գերիները». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքով անցնող Ստորին Հրազդան ջրանցքի աղտոտվածությունն իսկական տառապանք է դարձել բնակիչների համար։ Ստորին Հրազդանն անցնում է Մալաթիա, Ոսկանյան, Մեծարենց փողոցների արանքներով, որոնք պարփակված են բնակելի տներով։ Բնակիչները պատմում են՝ թեև 3 օր առաջ է ջրանցքը մաքրվել, արդեն այսօր ջրի մակերեսին տեսանելի է կենցաղային ու շինարարական աղբ:

«Փնթիություն ա էլի՝ խոզություն, խոլերայի բուն ա։ Զիբիլի ամանը դրած ա, էլի լցնում են կանալը, մարդ մի քիչ ինքնասիրություն պետք ա ունենա»,- ասաց Ավետիս Կաբատյանը։

Իսկ մեկ այլ բնակիչ՝ Նվարդ Հովսեփյանը, բողոքում է, որ ստիպված են ապրել տհաճ հոտերի մեջ․ «Ինչ ասես լցնում են, ինչ տհաճ հոտ ասես գալիս է։ Ամեն անգամ էս սեզոնին մաքրում են, բայց մեկ ա՝ էլի չի մնում մաքուր։ Պետք ա հասկանան, որ զիբիլի աղբարկղերը կողքերը դրած, էնդեղ պիտի լցվի, ոչ թե կանալը»։

Գարշահոտի պայմաններում նաև առնետներն են բազմանում աղբի կույտերի վրա: «Երեք-չորս օր ա մաքրել են, տրակտորը նոր ա դուրս եկել, նորից նույն վիճակն ա։ Գարշահոտը, առնետները, ի՞նչը չի խանգարում։ Պատուհանդ բացում ես, որ մաքուր օդ գա, գալիս ա էդ գարշահոտը»,- ասաց ներկայանալ չցանկացող քաղաքացին։

Բնակիչներից Օֆելյա Երանոսյանը պատմում է, որ ջրատարի գարշահոտից ավելի շատ նեղվում են դպրոց գնացող երեխաները։

Վանիկ Հակոբյանն էլ դժգոհեց ջրանցքի մաքրման աշխատանքներից։ Եվ իսկապես, ջրի մակերեսին պարզ երևում են դուրս ցցված աղբի կտորներ, որոնք հեռացնել չի հաջողվել․ «Չեն կարող իդեալական ձևով մաքրեն, աղբ է մնում, մարդիկ էլ, որ տենում են աղբ ա, մի երկու հոգի գցում ա, աղբ ա առաջանում։ Տունը մարդ ա գալիս ուրիշ կողմերից, ասում ա՝ էս ձեր կանալից հոտ ա գալիս, ասում ենք՝ դե մենք արդեն սովորել ենք էդ հոտին»։

Ստորին Հրազդան ջրանցքով ոռոգման ջուր է մատակարարվում Արարատյան դաշտի հողատարածքներին։ Ձմռան ամիսներին ջրի հոսքը դադարում է, ինչից տիղմ է առաջանում ու սկսվում է աղբի նեխման պրոցես։

«Պիտի թողնեն ջուրը գա, ընդհանրապես՝ չփակեն։ Ջուրը, որ փակում են, կանգնում մնում ա, սկսում է ինքն իրենով հոտել և տհաճ հոտ գալ։ Թող մտածեն սրա մասին մի բան անեն կամ փակեն, որ սենց բաներ չլինի»,- ասաց Վանիկ Հակոբյանը։

Բնակիչները պատմում են՝ թեև վերջին տարիներին աղբամաններն իրենց թաղամասում ավելացել են, բայց դրանց թիվն անբավարար է՝ տեղադրված են իրարից հեռու։ Մարդիկ աղբը չեն մոտեցնում աղբամաններին: «Ջրատարի ափին ապրողները երբեք ոչ մի բան չեն գցում էնտեղ։ Աղբամանները քիչ են, աղբահանությունը լավ չի կատարվում։ Մինչև նորմալ չկատարվի աղբահանությունը՝ 100%-անոց ծավալով, սա լինելու ա»,- ասաց բնակիչներից մեկը։

Ջրանցքի ողջ երկայնքով բնակելի տներ են կառուցված։ Այս տարածքում կոյուղագծեր անցկացված չեն, և բնակիչները կոյուղաջրերը խողովակներով ուղղորդում են դեպի ջրանցք։ Նեխած աղբի հոտին գումարվում է կոյուղաջրերի գարշահոտը:

«Չունենք կոյուղի, բոլորը օգտվում են ջրատարից, կոյուղին ջրատարի մեջ է, դե էդ հոտը պիտի գա, անպայման։ Էդ խողովակները լրիվ կոյուղու գծեր են, 10 րոպեն մեկ ջուր ա գալիս»,- ասաց մի կին բնակիչ։

Մեկ ուրիշը հիշում է, որ տարիներ առաջ մարդիկ ջուր էին վերցնում այս ջրանցքից՝ օգտագործում կենցաղային աշխատանքներում․ «Լվացք էին անում էնքան մաքուր էր։ Գալիս էր ջուրը՝ ոչ մի կեղտ, ոչ մի զիբիլ չէիր տեսնի կանալով գնալիս, շատ հանճարեղ, մաքուր, սիրուն»։

Մալաթիա-Սեբաստիա թաղամասի այս հատվածի բնակիչները քաղաքային իշխանություններից հրատապ լուծում են ակնկալում։

Թաղամասի բնակիչներից Վաչագան Առաքելյանը մեկ լուծում է տեսնում՝ հեռուստատեսությամբ, ռադիոյով ներկայացնել իրավիճակը, մարդկանց հորդորել աղբը ջրանցքը չնետել․ «Մարդիկ տեսնեն, որ մաքրելուց լավ բան չկա։ Խոզը, որ խոզ ա, սպանես էլ՝ իր կեղտոտած տեղը կեր չի ուտի, ուրեմն՝ խոզից էլ վատն եք»։

Մեկ ուրիշն առաջարկում է ծածկել ջրանցքի երեսը, որ հնարավոր չլինի առարկա նետել այնտեղ․ «Եթե ծածկվեր, հազար անգամ լավ կլիներ, բայց ո՞վ կգա կծածկի»։

Ջրատարի երեսը փակելն այս պահին իրատեսական չէ, այն մեծ ծախս է ենթադրում, բացի այդ՝ փակված վիճակով անհնար կդառնա ջրանցքի հետագա սպասարկումը, հավաստիացնում են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից։ Ըստ կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Վահան Մինասյանի՝ հնարավոր չէ վերահսկել բնակիչների վարքագիծը. «Բնակիչների կողմից միշտ թափվում ա, ու դրան ինչ-որ կերպ հետևելու հնարավորություն չկա։ Չի լինում համակարգել, որ բնակիչները աղբ չթափեն էդտեղ։ Ալարում են մի քիչ քայլել, աղբամանները բոլոր տեղերն էլ դրված են, աղբամանների մեջ թափեն»։

Մեր դիտարկմանը, որ բնակիչները աղբամանների սակավությունից են դժգոհում, Վահան Մինասյանը պատասխանեց․ «Հատվածներ կան, որ ուղղակի հնարավոր չի աղբաման տեղադրել։ Էդ բողոքողները բողոքում են, որ աղբաման չկա, աղբամանը դնում ես, բողոքում են՝ ինչի՞ մեր դեմը պիտի աղբաման լինի»։

Ստորին Հրազդան ջրանցքից տարածվող գարշահոտությունը Մալաթիայի բնակիչներին հետապնդում է շուրջ 30 տարի։ Ու քանի դեռ քաղաքային իշխանությունը հիմնավոր լուծում չի առաջարկել, մայրաքաղաքի այս հատվածը շարունակելու է մնալ ոչ գրավիչ բնակվելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան