Ամեն ինչ կանենք, որ «Հ1-ի Հայաստան» արտահայտությունը մնա անցյալում. Արա Շիրինյան

Լուրեր

09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ամեն ինչ կանենք, որ «Հ1-ի Հայաստան» արտահայտությունը մնա անցյալում: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնում ընտրված ռեժիսոր Արա Շիրինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են շահելու լսարանի վստահությունը, քանի որ «Հանրայինը» տարիներ շարունակ իրականությունից կտրված լրատվություն է մատուցել:

«Հուսանք, որ այդպես կլինի, և ամեն ինչ կանենք, որ «Հ1-ի Հայաստան» արտահայտությունը մնա անցյալում: Մի ամբողջ համալիր գործողությունների կարիք կա, հեշտ գործ չի, արագ չի լինի: Այնպես չէ, որ վաղվանից եթերը կփոխվի»,- ասաց նա:

Արա Շիրինյանից հետաքրրքվեցին՝ «Հանրայինը» ռեբրենդինգ անելու ի՞նչ տարբերակներ ունի: «Դա երկար պատասխան է ենթադրում: Այս հարցին լուրջ պատասխան է պետք տալ, կանդրադառնամ մի քանի օրից»,- արձագանքեց խորհրդի նորընտիր նախագահը:

Factor.am-ի դիտարկմանը՝ բարդ պաշտոն չի՞ ստանձնել, քանի որ  «Հանրային» հեռուստառադիոընկերությունը երբեք ազատ լրատվամիջոց չի եղել, Արա Շիրինյանը պատասխանեց. «Մենք գիտենք, որ ազատ չի եղել: Հիմա փորձում ենք ինչ-որ կերպ այդ վիճակը շտկել: Հասարակության սպասելիքը հենց դա է, որ «Հանրայինը» կփոխվի: Թե կոնկրետ ինչը կփոխվի, դա արդեն հայեցակարգային հարց է»:

«Հանրային» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանից մեդիա ոլորտի ներկայացուցիչները միշտ դժգոհել են, արդյո՞ք նա կշարունակի պաշտոնավարել հարցին Արա Շիրինյանը պատասխանեց, որ կտրուկ որոշումներ չեն լինելու, իրեն մի քանի ամիս ժամանակ է պետք՝ ուսումասիրություններ կատարելու համար:

Արա Շիրինյանը, միաժամանակ, հերքեց տեղեկությունները, որ ՔՊ անդամ է: Հարցին, որ նա, այնուհանդերձ, «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի հոգաբարձունեերի խորհրդի անդամ է, դա անաչառ աշխատանքի համար խոչընդոտ չի՞ լինի, Շիրինյանը պատասխանեց. «Ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չեմ եղել: Ես կուսակցության հետ որևէ կերպ չեմ առնչվում: Վերադարձի հիմնադրամը եղել է հասարակության մեջ մտավորականների կամ ճանաչված անձանց խումբ, որը վերահսկել է «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության՝ մինչև կուսակցություն դառնալը, դրամական փոխանցումները, հետեւել ենք, թե ինչի վրա են ծախսվել քաղաքացիների փոխանցած դրամական միջոցները: Դա հանրային վերահսկողության մարմին է եղել: Եթե համարում եք, որ դա ՔՊ-ի հետ առնչություն է, դա ձեր գործն է: Ես համարում եմ, որ դա վերահսկողական գործառույթ է ունեցել»:

Նշենք, որ Արա Շիրինյանը հաղթող է ճանաչվել մրցույթում, բայց նշանակման մասին վարչապետի որոշումը դեռ չի եղել: Հայտարարված մրցույթում Արա Շիրինյանը ստացել է 3, «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը՝ 1, ՀՌՀ խորհրդի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ 1 ձայն:

Հիշեցնենեք, որ 2013 թվականից Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Ռուբեն Ջաղինյանը:

Նարեկ Կիրակոսյան