Լավ կլիներ, որ եկեղեցի կառուցելու փոխարեն լիներ մեկ գործարար՝ մեկ դպրոց. Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Մենք տարիներ շարունակ լսել ենք, որ կրթությունը կարևոր է, բայց դրա իրականացման քայլերը չենք տեսել: Factor.am-ի «Կյանքը նոր Հայաստանի հին գյուղերում» նախագծի հետքերով այսօր կազմակերպված «Կրթական խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:

Նրա հավաստմամբ՝ հանդիպումներ են ունեցել նախարարների հետ, բավական բաց քննարկումներ են եղել, սուր հարցադրումներ հնչել, և հիմա իրական քայլեր են արվում՝ լուծելու տարիներ շարունակ կուտակված խնդիրները:

«Երբ Արայիկ Հարությունյանի հետ եկանք ԿԳ նախարարություն, մեր առաջին քայլը երկու դպրոցի օպտիմալացումը կանխելն էր, որովհետև մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ դպրոցը գյուղի բաբախող սիրտն է: Եթե գյուղում դպրոց չի լինում, այդ գյուղը մահանում է»,- հավելեց Հովհաննես Հովհանիսյանը:

Պատգամավորի խոսքով՝ տարիներ շարունակ տեսել ենք, որ յուրաքանչյուր գործարար իր պարտքն է համարել եկեղեցի կառուցել: «Վատ բան չեն արել, բայց շատ լավ կլիներ՝ լիներ «մեկ գործարար՝ մեկ դպրոց» ծրագիր, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ պետությունը չունի այսօր այն ֆինանսական ռեսուրսները, որ մեկ օրվա մեջ հազար դպրոց կարողանա վերանորոգել: Այս գիտակցումը պետք է գա գործարար շրջանակներից՝ նաև ձեր միջոցով»,- հավելեց Հովհաննես Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան