Արայիկ Հարությունյանը թելադրություն է տվել Ամրակից գյուղի դպրոցում․ մասնակցել են նաև 50-60 տարեկան մարդիկ

Լուրեր

09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ֆեյսբուքի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ մեկնարկել է «Թելադրություն» համահայկական կրթական նախագիծը, որին մասնակցել են տարիքային տարբեր խմբերի՝ 12-13 և 50-60 տարեկան 25 մասնակից։

«ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը թելադրել է Լոռու մարզի Ամրակից գյուղի միջնակարգ դպրոցում։

Այստեղ համահայկական թելադրությանը մասնակցել է տարիքային տարբեր խմբերի՝ 12-13 և 50-60 տարեկան 25 մասնակից։

Թելադրության տեքստը գրվել է ժամանակակից հեղինակի կողմից՝ հատուկ այս նախագծի համար, և նվիրված է Հովհ. Թումանյանի 150-ամյակին։ «Թելադրություն» նախագիծն իրականացվել է 40 տարբեր սրահներում միաժամանակ, որոնց ցանկը նախապես հրապարակվել էր։ Մասնակիցները նախապես պետք է գրանցվեին այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակում։

Նախագծի սկզբունքներն են՝ անանունությունը, թելադրության ստուգման մասնագիտական մոտեցումը և դրա անցկացման կարգի, տեքստի ու ժամանակի միասնությունը:

Նշենք, որ այս տարի նախագիծն ընդլայնել է իր աշխարհագրությունը, և հարթակներ են բացվել նաև Ռուսաստանում՝ Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Սամարա, Պոդոլսկ, Ուկրաինայում՝ Դնեպր, Բելառուսում՝ Մինսկ, Գերմանիայում` Քյոլն, Չեխիայում` Պրահա, Շվեյցարիայում՝ Նոշատել, Սիրիայում՝ Հալեպ»,- ասված է հաղորդագրությունում: