Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել

Լուրեր

09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Վիեննայում  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո (Իգոր Պոպովը ՌԴ-ից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից, Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ-ից) առաջին անգամ այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ևս մասնակցել է հանդիպմանը։

Հանդիպումը կայացել է դրական և կառուցողական միջավայրում և հնարավորություն տվել երկու ղեկավարներին հստակեցնել իրենց համապատասխան դիրքորոշումները։

Նրանք տեսակետներ են փոխանակել կարգավորման գործընթացի առանցքային հարցերի  և բովանդակային գաղափարների շուրջ։

Երկու առաջնորդներն ընդգծել են՝ խաղաղությանը նպաստող միջավայր ստեղծելու  և բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը հասնելու համար կարևոր է հետագայում հստակ ու շոշափելի քայլեր ձեռնարկել։

Վերհիշելով Դուշանբեում իրենց զրույցը՝ ղեկավարները վերստին ստանձնել են հրադադարի ուժեղացման և ուղիղ շփման բարելավման պարտավորությունը։

Նրանք նաև համաձայնության են եկել մարդասիրական ոլորտում որոշակի չափանիշների զարգացման հարցում։

ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահն իրենց նախարարներին հանձնարարել են մոտ ապագայում համանախագահների հետ ևս մեկ հանդիպում ունենալ։

Նրանք նաև համաձայնել են շարունակել ուղիղ երկխոսությունը։

Նելլի Մելքոնյան