ՀՀ-ն կշարունակի «Գարդասիլ 4»-ը ցածր գնով ներկրել. պատվաստվելու դեմ քննարկումները կրկին ակտիվացել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 18:46
Ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործություն․ Արփինե Սարգսյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնությունը
03.09.2026 | 18:35
Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուի նկատմամբ հետաքննություն է սկսվել Էրդողանին վիրավորելու համար
03.09.2026 | 18:28
Փաշինյանի հանձնարարությունից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել «88» սուպերմարկետների ցանցի վերաբերյալ
03.09.2026 | 18:26
Վարչապետին է ներկայացվել COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
03.09.2026 | 18:16
Կառավարությունը նոր վարկ կվերցնի // ՌԴ-ի հետ քննարկվում է «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցը․ ԼՈՒՐԵՐ
03.09.2026 | 18:15
Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան
03.09.2026 | 18:10
«Ուրարտու»․ «Հայկական ֆուտբոլը պետք է ունենա զարգացման իրական ճանապարհ»
03.09.2026 | 18:08
Որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապ չունեմ Փաշինյանների հետ․ Նարեկ Նալբանդյան
03.09.2026 | 18:02
Հորս ծննդյան օրն եմ նրան տեսակցել, եղբորս չեմ կարող այցելել. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:53
Սարատովի մարզում մահափորձ է իրականացվել ՌԴ օդատիեզերական ուժերի գեներալի դեմ․ Ուկրաինան նրան կասկածում է ռազմական հանցագործությունների մեջ
03.09.2026 | 17:45
Նախագահականի դիմացից քարշ էին տվել որդեկորույս մորը․ ՀՀ-ն 9000 եվրո կվճարի ոստիկանների բռնի գործողությունների պատճառով 
03.09.2026 | 17:35
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանի հետ
03.09.2026 | 17:30
Գագիկ Ծառուկյանը ունի գույք, կապիտալ, Փաշինյանի սպառնալիքները իրականություն չեն դառնալու. Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:27
Բայրամովը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգը
03.09.2026 | 17:26
ՔՊ-ական նախկին պատգամավորը նշանակվեց Տիգրան Ավինյանի խոսնակ
Բոլորը

Վերջին շրջանում վերստին ակտիվացել են  պապիլոմա վիրուսի դեմ պատվասվել-չպատվաստվելու շուրջ քննարկումները։ Առողջապահության նախարարությունից պնդում են, որ «Գարդասիլ-4» պատվաստանյութը արգանդի վզիկի քաղցկեղի առաջացումը կանխարգելող միակ միջոցն է։ Հայկական առողջապահական ազգային խորհրդում, սակայն, այս կարծիքը չեն կիսում։ Այսօր հրավիրված ասուլիսին թեման նաև բժշկական տեսանկունից քննարկվեց:

Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանի խոսքով՝ պապիլոմա վիրուսը ոչ միայն արգանդի վզիկի քաղցկեղ է առաջացնում։ Այն նաև դիֆտերիայի, պոլիոմերիտի, փայտացման ու կարմրուկի պատճառ կարող է դառնալ։

2016-ից իրականացվող իմունականխարգելման ծրագրի շրջանակում իրականացվող պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների շնորհիվ նշված հիվանդությունները Հայաստանում նվազել են։ Այժմ մասնագետը մտավախություն ունի, որ պատվաստման դեմ ծավալված քարոզարշավի  արդյունքում կարող են  բացասական զարգացումներ լինել։

«Վերջին ժամանակաշրջանում ունենալով հակապատվաստումային այս քարոզարշավը, որն ինքնին միայն ապատեղեկատվություն է, կարող է  ազգաբնակչության շրջանում բերել վախի, անվստահության մթնոլորտի ձևավորման, իսկ դա, բնականաբար, կարող է վտանգել այն ձեռքբերումները, որոնք վերջին տարիներին ունենք Հայաստանում։ Այսինքն՝ վտանգվում է այն երևույթը, որ բոլոր նշված հիվանդությունները կարող են վերադառնալ Հայաստան, եթե այսպես շարունակվի»,- նշում է Արման Բադալյանը։

Ուռուցքաբան Դավիթ Զոհրաբյանը նշում է, որ տարեկան պապիլոմա վիրուսով վարակման, մասնավորապես՝ արգանդի վզիկի քաղցկեղի 250-260 դեպք է գրանցվում, մահացության՝ 120 դեպք։

«Դրսում արգանդի վզիկի քաղցկեղը կանանց քաղցկեղային հիվանդությունների նույնիսկ տասնյակի մեջ չի մտնում, իսկ մեզ մոտ՝ երկրորդ, երրորդ տեղն է գրավում»,- ասում է Դավիթ Զոհրաբյանը։

Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութը Հայաստան ԱՄՆ-ից է բերվում։  Մեկ դեղաչափի արժեքը Հայաստանի համար 2200 դրամ է, մինչդեռ շուկայական արժեքը՝ մոտ 48․000։ Պրոֆեսոր Գեորգի Օկոևը, տասնամյակների բժշկական փորձի վրա հիմնվելով, ընդգծում է, որ, պատվաստանյութի մատչելի գինը որակի վրա չի ազդում։

«Հայաստանի Հանրապետությունը բոլոր պատվաստանյութերը ստանում է ոչ այն գներով որը ստանում է հարուստ Եվրոպան  և հարուստ Ամերիկան։ Բայց չի նշանակում, որ Հայաստանը վատ դեղորայք է ստանում։ Դա նշանակում է, որ միջազգային կազակերությունն օգնության ձեռք է մեկնում»,- ընդգծում է Գեորգի Օկոևը։

2017 թվականին ԳԱՎԻ հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետությանը նվիրած «Գարդասիլ-4» պատվաստանյութի պիտանելիության ժամկետն ավարտվում է 2019 թվականի հոկտեմբերին։ Նախատեսվում էր, որ արդեն այս տարի պատվաստման գործընթացը պետությունն ամբողջությամբ իր ուսերին կվերցնի, սակայն որոշումը փոխվեց։ Երկարատև բանակցություններից հետո ԳԱՎԻ հիմնադրամը երեք երկրների՝ Հայաստանին, Մոլդովային և Վրաստանին կշարունակի ցածր գնով պատվաստանյութեր տրամադրել։

Պոպիլոմայի դեմ պատվաստման տարիքային շեմն առողջապահության նախարարի հունվարի ամսվա հրամանով այսուհետ 13-45 է լինելու։ Պատվաստվելը պարտադիր չէ, բայց ցանկալի է։ Տարեսկզբից արդեն 1248 քաղաքացի է պատվաստվել։ Մասնագետները լիահույս են, որ մինչև ծրագրի ավարտը պատվաստանյութի քանակը բավական կլինի։ Հակառակ դեպքում՝ նոր չափաքանակի ձեռքբերման համար Հայաստանը ստիպված կլինի մի քանի անգամ թանկ վճարել։

Հավելենք նաև, որ պապիլոմայի դեմ պատվաստանյութի հարցի շուրջ մտահոգություն հայտնած «Առողջապահության հայ ազգային խորհրդի» նախագահ Գևորգ Գրիգորյանն առաջարկել է  խորհրդարանում հանրային քննարկում կազմակերպել։ Նեյրովիրաբույժ, ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանն էլ  մարտի 22-ին  Գարդասիլ-4-ի խնդրով Ազգային անվտանգության ծառայություն է դիմել։

 

Նելլի Մելքոնյան