«Խոսրովի անտառին» հարող որսահանդակներում որսը կարգելվի

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի պատճառով վայրի որոշ կենդանիներ և թռչուններ տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ: ՀՀ բնապահպանության նախարարությունն օրեր առաջ կոչով դիմել էր հանրապետության բնակչությանը` ցուցաբերել զգոնություն, զգուշություն ու նաև հորդորել էր չվնասել աղետի պատճառով անվտանգ վայրեր ու թաքստոցներ փնտրող կենդանիներին: Այս մասին տեղեկանում ենք Նախարարության պաշտոնական կայքից:

Նախարարությունը նաև դիմել էր որսորդներին` օգոստոսի 26-ից սկսվող սիրողական որսաշրջանի ժամանակ զերծ մնալ արգելոցի մերձակա բարձրադիր գոտիներում որս իրականացնելուց: Այնուհետև նախարարությունում կայացել է խորհրդակցություն, որին մասնակցել են նաև որսմիությունների ղեկավարները։ Քննարկման արդյունքում համաձայնություն էր ձեռք բերվել համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ բնապահպանության նախարարի՝ Հայաստանի որսահանդակներում որսի կենդանիների 2017-2018 թվականների սիրողական որսի համար թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին սույն թվականի օգոստոսի 1-ին ստորագրված հրամանում։

Հրամանի փոփոխությունն արդեն կատարված է, համաձայն որի` որս չի թույլատրվում ՀՀ Արարատի մարզի հյուսիս-արևելյան որսահանդակում, որը գտնվում է ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի և մասամբ Վայոց ձորի մարզերի հետ սահմանագծով անցնող Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջին տեղակայված բարձր լեռնային գոտու տարածքներում` Լանջազատ, Ն.Դվին, Վ.Դվին, Նորաշեն, Նարեկ, Քաղցրաշեն, Զանգակատուն, Ուրցաձոր համայնքների վարչական սահմաններում, ՀՀ Արարատի մարզի կենտրոնական – հյուսիսային որսահանդակում, որը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարող Երանոսի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջին տեղակայված նախալեռնային գոտու տարածքներում` Գետազատ, Լանջազատ, Ն.Դվին, Վ.Դվին, Նորաշեն, Նարեկ, Քաղցրաշեն, Ուրցաձոր, Այգեզարդ, Դաշտաքար, Գինեվետ համայնքների վարչական սահմաններում և ՀՀ Վայոց ձորի Վայք որսահանդակում, որը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի հետ սահմանագծով անցնող Զանգեզուր լեռնաշղթայի արևմտյան լանջերում` սկսած Կորդաբակ լեռան լանջերից մինչև Ամուլսարի ստորոտները` Սարավան, Արտավան, Գոմք, Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Զառիթափ համայնքների վարչական սահմաններում։