ԵՊՀ-ի մանկավարժական խորհրդում փորձել են գրագողության հետքերը կոծկել․ Սմբատ Գոգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնում Սմբատ Գոգյանի նշանակումը գիտական շրջանակներում հույս էր արթնացրել, որ, ի վերջո, կհայտնաբերվեն «կեղծ գիտնականները», մարդիկ, որոնք հովանավորչությամբ են գիտական աստիճաններ ստացել։ Factor.am-ի հետ զրույցում Սմբատ Գոգյանը խոսեց արդյունքների մասին՝ հիշեցնելով հուլիս ամսվա իր ելույթը, որում խոսել էր կեղծ փաստաթղթերի հիման վրա գիտական կոչում ստացած երկու ռեկտորի մասին: «Նրանք այլևս չեն ղեկավարում համալսարաններ՝ ռեկտոր չեն։ Չենք բարձրաձայնի անունները, բայց մեր շնորհիվ համակարգը մաքրվում է։ Կան մերժված ատենախոսություններ՝ արտագրությունների հիման վրա, մոտակա օրերին նույնպես կլինեն»,- ասաց ԲՈԿ նախագահը։ Ըստ նրա՝ գիտական աշխատանքների 5%-ը մերժվում է՝ գրագողության բացահայտումների հիման վրա։

Հետին թվով գիտական աստիճանից զրկելու օրենք չկա Հայաստանում։ ԲՈԿ-ը քչացրել է ընդունելի հանդեսների քանակը և որոշները դուրս են եկել ասպարեզից, քանի որ գրագողության դեպքեր են բացահայտվել: «Մերժված դեպքերից մեկը բերեմ՝ Կրթության և գիտության նախարարության բաժնի պետերից մեկը, որի ատենախոսությունը մերժել ենք մինչև 30 արտագրության համար, վարչական վարույթ է հարուցել իմ դեմ և այժմ գործը քննվում է։ Նա չի թաքցնում, որ իր աշխատանքի մեջ կա ուրիշից առանց հղումների արտագրություն, բայց համարում է, որ ինքը պետք է ստանա գիտությունների թեկնածուի գիտական աստիճան»,- ասաց Սմբատ Գոգյանը։

Հայտնի է, որ Հայաստանի նախորդ իշխանության որոշ «օդիոզ» դեմքեր հաջողացրել են գիտական կոչումներ ստանալ։ Ամենահայտնի գիտնականը, թերևս, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն է, որն ունի Պետական կառավարման փիլիսոփայության դոկտորի կոչում։ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ փակ դռների հետևում՝ առանց լրագրողների։

Factor.am-ը հարց ուղղեց Սմբատ Գոգյանին՝ հնարավոր լինելո՞ւ է անդրադառնալ այսպիսի դեպքերի ու ճշտել, թե որքանով է օբյեկտիվ նրանց «գիտնական» կոչելը։

«Սուրիկ Խաչատրյանը Հայաստանում չի պաշտպանել ատենախոսություն։ Կարծեմ,նա արտասահմանից է իր վկայականը բերել և այստեղ համապատասխանեցրել։ Նա Հայաստանի աստիճանաշնորհման համակարգում, կարծեմ, ատենախոսություն չի անցել։ Տարոն Մարգարյանի պաշտպանության պրոցեսը, այո, աղմուկ բարձրացրեց՝ մամուլին ներս չթողնելու արդյունքում, բայց եկեք ասենք, որ մասնագետներն ասում են՝ նրա գրած ատենախոսությունը վատը չէ։ Եթե մարդկանց մոտ կասկած կա, թե արդյոք նա՞ է հեղինակը, թե՝ ոչ, դա պարզելու մեխանիզմ մենք չունենք, և դա մնում է ատենախոսությունը գրողի, Տարոն Մարգարյանի և հանձնաժողովի անդամների խղճի վրա»,- ասաց Սմբատ Գոգյանը։

Նա տեղեկացրեց, որ մարդկանց գիտական կոչումներից հնարավոր է զրկել միայն դատարանի միջոցով․ «Մենք անցյալի վրա չենք կենտրոնանում, եթե բողոք չկա, որովհետև Հայաստանում պաշտպանված 10 000 ատենախոսությունների հետևից եթե ընկնենք, այսօրվա իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը կկորցնենք։ Այսօր շատ ատենախոսություններ կարողանում ենք մերժել և դրա հիման վրա պատրաստում ենք մեխանիզմներ, որպեսզի պատժվեն այն մարդիկ, որոնք հանցավոր սխեմաներով թույլ են տալիս պաշտպանություններ։ Այսօր գրագողության գիտական ղեկավարին պատասխանատվության ենթարկելու ոչ մի մեխանիզմ չկա։ Դա պետք է մտցվի պարտադիր»։

ԲՈԿ նախագահը բացահայտեց՝ խնդրահարույց են հատկապես ԵՊՀ-ում գործող ռոմանոգերմանական և մանկավարժական մասնագիտական խորհուրդները․ «Այնտեղ ֆանտաստիկ դեպքեր տեղի ունեցան։ Մասնավորապես, մի վրացու՝ Խիպիաշվիլիի, ատենախոսության պաշտպանությունը պետք է ԵՊՀ-ում տեղի ունենար, առաջատար կազմակերպություն նշանակել էին Խ․ Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանը, որի ներկայացրած կարծիքը խորհրդի դուրը չեկավ, և խորհուրդը մեզ ասաց, որ առաջատար կազմակերպություն փոխում են Վանաձորի պետական համալսարանը, որովհետև ՀՊՄՀ-ի կարծիքը կոմպետենտ չէ։ Երբ հետաքրքրվեցինք, պարզվեց, որ Մանկավարժական համալսարանը գրագողության դեպքեր էր բացահայտել։ Այնպես որ, ստացվում է՝ գիտական խորհուրդը, իմանալով, որ գրագողություն է, փորձում է հետքերը կոծկել և ուրիշից կարծիք վերցնել։ Այդ գործն ուրբաթ օրը մենք մերժեցինք»։

Սմբատ Գոգյանի խոսքով՝ կատարվում են գլոբալ փոփոխություններ՝ պաշտպանության կարգի վերաբերյալ և այսօր տրվում են օրենսդրական ձևակերպումներ; «Ուղղակի ոչ թե նրանք կպաշտպանեն, իսկ մենք կմերժենք, այլ պարզապես՝ նրանք չեն պաշտպանի»,- նշեց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահը։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան