Հայկական եռագույնը՝ Հիմալայների Այլենդ Պիկ գագաթին
Հայ լեռնագնաց Գևորգ Գասպարյանը մի խումբ այլ լեռնագնացների հետ Նեպալում նվաճել է Հիմալայների Այլենդ Պիկ գագաթը (6189 մետր) և լեռան գագաթին պարզել Հայաստանի դրոշը:
«Հայկական եռագույնն առավոտյան պարզեցինք լեռան գագաթին»,- Ֆեյսբուքում հրապարակված լուսանկարը մակագրել է լեռնագնացը: Նշենք, որ Հիմալայները երկրի ամենաբարձր լեռնահամակարգն է: Տիբեթյան բարձրավանդակի և Ինդոս-Գանգեսյան հարթավայրի միջև գտնվող լեռնաշղթան շուրջ 24 հազար կմ երկարություն և ավելի քան 13 հազար կմ լայնություն ունի: