Ես հասկանում եմ, որ կամերաների առաջ հաճելի է ունենալ դեմագոգիկ ելույթներ․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը չի հասկանում այն պատգամավորներին, որոնք քննադատում են որոշակի թվով մարդկանց համար նվազագույն կենսաթոշակը բարձրացնելու՝ Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը։

«Իսկապես զարմացած եմ: Հիմա Կառավարությունը բերել է մի նախագիծ, որով ինչ-որ թվով մարդկանց համար  հարց է լուծվում, և հնչում են քննադատություններ, բա ինչո՞ւ 10 և 12 տարվա աշխատանքային ստաժ ունեցողների միջև անհավասարություն է առաջանում»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց Միրզոյանը։

Վերջինս նշեց, որ համաձայն է, որ  10 և 12 տարի աշխատած մարդիկ ավելի բարձր կենսաթոշակ ստանալու իրավունք ունեն, բայց կա մի շեմ, որը վերաբերում է սովամահ չլինելուն, որից ներքև թոշակ վճարել չի կարելի:

«Կառավարության բերած օրենքի նախագիծը հենց սրա մասին է։ Ես հասկանում եմ, որ կամերաների առաջ հաճելի է ունենալ դեմագոգիկ ելույթներ, եթե այդպես է, կարող էի առաջարկել, որ խոսեք՝ իսկ ինչու՞ չի սահմանվում 100 կամ 300 հազար դրամ, կամ մի՞թե հնարավոր է ապրել 50 հազար դրամով»,- նշեց ԱԺ նախագահը՝ պատգամավորներին առաջարկելով  շատ ավելի սթափ արձագանքել նման փոփոխություններին։

Արարատ Միրզոյանն առաջարկեց ընդունել, որ Կառավարությունն այս նախագծով կարևոր քայլ է կատարում, իսկ ընդդիմադիր խմբակցություններին խորհուրդ տվեց էական վերապահումներ ունենալու դեպքում դեմ քվեարկել օրինագծին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան