Արծվաշենցիները պահանջում են իրենց կորուստների փոխհատուցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

1992թ. օգոստոսի 8-ին ռազմական գործողությունների հետևանքով Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված բնակիչները, որոնք նախորդ տարվա սեպտեմբեր ամսին բողոքի ակցիա էին իրականացրել  կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով գույքային փոխհատուցում և բնակարանային պայմանների բարելավում, մեկ անգամ արդեն հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն իրենց խնդիրների քննարկման հետ կապված երկրորդ հանդիպումը վարչապետի հետ մինչն այսօր տեղի չի ունեցել։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Արծվաշեն հայանքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը նշեց, որ և՛ նախկին իշխանությունները,  և՛ ներկա իշխանությունները հաճախակի պնդել և պնդում են, որ արծվաշենցիների բնակարանային պայմանների խնդիրը շատ նման է աղետի գոտու բնակիչների խնդիրներին, սակայն, ըստ Խեչոյանի, փախստականների  խնդրի հետ իրենց խնդիրները նույնացնել պետք չէ, քանի որ իրենք իրենց բնակարաններից դուրս են եկել ընդամենը երկու ժամվա ընթացքում։

«Երբ հոկտեմբերի 2-ին հանդիպեցինք նորընտիր վարչապետի հետ հետաքրքրվեց՝ ինչ գումարի մասին է խոսքը, ասացինք, որ էն ժամանակ 708 ընտանիք է տեղափոխվել գյուղից, և այն ժամանակ խոսք էր գնում յուրաքանչյուր տեղափոխված ընտանիքին հատկացնել 1 մլն դրամ։ Սակայն այդ հանդիպումից հետո Տարածքային կառավարման և զարգացման նախարարի մոտ եղավ հանդիպում և կտրուկ ասացին, որ այդ հարցին չեն անդրադառնում, բայց կիրականացնեն զարգացման ծրագրեր Ճամբարակում, Շողական և այլ համայնքներում ապրող արծվաշենցիների համար»,- նշեց Խեչոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։