Պետերբուրգում «ականապատման» մասին ահազանգի պատճառով 5 դպրոց է տարհանվել

Լուրեր

09.11.2026 | 16:40
Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:39
Փաշինյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը
09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետերբուրգի Կալինինյան շրջանում «ականապատման» մասին հաղորդման պատճառով 5 դպրոց է տարհանվել: Անանուն հաղորդագրությունն ուղարկվել է էլեկտրոնային փոստով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են շրջանային վարչակազմի մամուլի ծառայությունից:

«Կինոլոգները ստուգում են դպրոցների տարածքը, տեղում աշխատում են նաև Ռոսգվարդիայի աշխատակիցները»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ականատեսները սոցցանցերում գրում են, որ պայթյունի սպառնալիքի պատճառով փակվել է նաև Բոտկինսկի հիվանդանոցը:

Այս տարվա հունվար-փետրվարին էլ Ռուսաստանի տարբեր քաղաքներում «ականապատման» մասին զանգեր և հաղորդագրություններ էին ստացել վարչական և սոցիալական հաստատությունները:

Աղբյուրը հիշեցնում է, որ նման դեպք տեղի է ունեցել նաև շուրջ երկու տարի առաջ: Տեղադրված ականների մասին Ռուսաստանի տարբեր հաստատություններն ու առևտրի կենտրոնները սկսել էին զանգվածային ահազանգեր ստանալ 2017թ. սեպտեմբերի 11-ից: Հազարավոր առևտրի կենտրոններից, կայարաններից և այլ օբյեկտներից 2 մլն մարդ էր տարհանվել, սակայն պայթյունի ոչ մի սպառնալիք չէր հաստատվել: