Դիաբետ ունեցող երեխաների համար «Ունեմ դիաբետ, չունեմ խնդիր» խորագրով ծրագրի շարունակության համար ֆինանսավորում է պետք

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

«Երազ» բարեգործական հիմնադրամը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի հետ համատեղ իրականացնում է «Ունեմ դիաբետ, չունեմ խնդիր» խորագրով ծրագիրը, որի նպատակն է աջակցել դիաբետ ունեցող երեխաներին։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով 2018 թվականի ապրիլի 1-ից գործող ծրագրին ու դրա արդյունքներին՝ ՀՀ ԱՆ գլխավոր մանկական էնդոկրինոլոգ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան նշեց, որ երեխաների մոտ ախտորոշված շաքարային դիաբետը երեխայի և նրա ընտանիքի անդամների համար լուրջ խնդիրներ է առաջացնում, կա դիաբետի հետ ապրելու խնդիր, իսկ դրա համար անհրաժեշտ են համապատասխան գիտելիքներ։

«Դիաբետ ունեցող երեխաները խնդիրների էին հանդիպում նաև դպրոցում և մանկապատեզում, քանի որ լինում էին ուսուցիչներ և դաստիարակներ, որոնք չունենալով համապատասխան գիտելիքներ վախենում էին շփվել նման խնդիրներ ունեցող երեխաների հետ։ Այդ բացը լրացնելու համար իրականացրինք «Ունեմ դիաբետ, չունեմ խնդիր» խորագրով ծրագիրը, որպեսզի ուսուցիչներն ու դաստիարակները չվախենան շփվել դիաբետով երեխաների հետ։ Մեր կողմից իրականացվող ծրագրի մեջ ընդգրկված են  և՛ իրավաբաններ,  և՛ բժիշկներ»,- ասաց Աղաջանովան՝ հիշեցնելով, որ դիաբետ ունեցող երեխաների  համար իրականացրել են ծրագրեր նաև ավագ դպրոցներում, դրանք լինելու են շարունակական, քանի որ գնալով ավելանում է դիաբետով հիվանդ երեխաների թիվը։

Ասուլիսին մասնակից  «Ունեմ դիաբետ, չունեմ խնդիր» ծրագրի ղեկավար Կարինե Մխիթարյանն էլ նշեց, որ ծրագրի շարունակականության ապահովման համար անհրաժեշտ է ֆինանսավորում։

«Մենք պատրաստ ենք մեր ռեսուրսներն ու ներուժը ներդնել։ Մենք այս ծրագրով նաև ոչ միայն առողջապահական խնդիր ենք լուծում, այլ նաև սոցիալական, օրինակ Կոտայքի և Սյունիքի մարզում իրացրել ենք շաքարային դիաբետ ունեցող երեխաների կրթական իրավունքը»,- ասաց Մխիթարյանը՝ հավելելով, որ այս ծրագրի շրջանակներում լուծվել են նաև երեխաներին տրվող հաշմանդամության կարգի հետ կապված որոշ խնդիրներ։

Աղավնի Սուքիասյան