Չունենք հասարակ մի լանցետ, անմխիթար է վիճակը․ Միջնատունի բուժքույր Կարինե Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Արագածոտնի մարզի Միջնատուն գյուղի բուժկետում հիվանդներին սպասարկելու տարրական պայմաններ չկան: Գյուղի բուժքույր Կարինե Խաչատրյանն ասում է՝ ամեն օր գյուղ աշխատանքի է գնում սեփական մեքենայով, սեփական ծախսով. «Ճանապարհը ես հասնում եմ 15 րոպեում, բայց շտապօգնության մեքենան այնտեղ է հասնում 40 րոպեում»:

Կարինե Խաչատրյանի խոսքով՝ բուժկետը տեղակայված է տնակում: «Այդ դոմիկը՝ տնակը, գյուղապետարանն է, որտեղ մի անկյունում կարողանում ենք բժշկական ծառայություն մատուցել: Այնտեղ ոչ մի պայման չունեմ, հասարակ մի սենյակ չունեմ, որտեղ կարելի է նորմալ առաջին բուժօգնություն տրամադրել: Ուղղակի անմխիթար վիճակ է: Հասարակ լանցետ չունենք, աթոռներ չունենք, որտեղ հիվանդները կարող են նստել, սպասել իրենց հերթին»,- պատմեց բուժաշխատողը:

Նրա խոսքով՝ եղանակային պայմանների պատճառով երբեմն ճանապարհները փակվում են, դեպքեր են եղել, երբ հիվանդին փրկարարների օգնությամբ են գյուղից դուրս բերել. «Ստացվում է, որ մենք նաև հեռախոսով ենք հիվանդին խորհուրդներ տալիս՝ ինչ անի, մինչև փրկարարը հասնի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան