Մեր դատավորների աշխատավարձը ԵԽ երկրների մեջ ամենացածրն է. Արտակ Զեյնալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջերս ԱՄՆ Պետդապարտամենտը հրապարակեց զեկույց Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ՝ արձանագրելով, որ 2018 թվականին առաջընթաց է գրանցվել։ Այնուամենայնիվ, Պետդեպարտամենտը շեշտել է, որ դատական համակարգը մնում է ամենախնդրահարույցը՝ դատարանների անկախության և չեզոքության մասով առաջընթաց դեռևս չկա։

Մեկնաբանելով այս տվյալները՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է, որ այսօր դատական համակարգում էվոլյուցիոն ճանապարհով իրականացվում են բարեփոխումներ։

Ըստ նախարարի՝ լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ, որ դատարանի նկատմամբ վստահությունը մեծանա, իսկ դատավորների աշխատավարձը նրանց անկախության ապահովման կարևոր գործոններից է:

«Մեր դատավորների աշխատավարձերը Եվրոպայի խորհրդի անդամ երկրների շարքում ամենացածրն է։ Այն 3 անգամ ավելի ցածր է նախավերջին տեղում գտնվող երկրից։ Դա նշանակում է, որ դատավորի աշխատանքը հրապուրիչ չի։ Մենք պիտի ստեղծենք պայմաններ, որպեսզի բարձր որակավորում ունեցող, մարդկային բարձր հատկանիշ ունեցող մասնագետները շահագրգռված լինեն աշխատել և ծառայել որպես դատավոր»,- ասաց Արտակ Զեյնալյանը։

Նախարարը տեղեկացրեց նաև, որ դատավորների անկախության բարձրացման նպատակով նախարարությունը մշակում է ռազմավարություն։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան