Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանը կտեղափոխվի. «Հայկական ժամանակ»

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Լոռու մարզի Սանահինի վանական համալիրի տարածքում հայտնված նոր գերեզմանը պետք է տեղափոխվի: Սա ՀՀ մշակույթի նախարարության դիրքորոշումն է:

«Մշակույթի նախարարությունը պաշտոնապես դիմել է Լոռու մարզպետին, Ալավերդու քաղաքապետին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ հնարավոր սեղմ ժամկետում վանական համալիրի տարածքից գերեզմանը տեղափոխելու և պատմական միջավայրը վերականգնելու համար»,-մեր հարցմանը պատասխանեց մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Գոհար Գրիգորյանը:

Նրա խոսքով, ստեղծվել է աշխատանքային մասնագիտական խումբ՝ հուղարկավորության հետևանքով պատճառված վնասը գնահատելու նպատակով մասնագետներն աշխատել են Սանահինում և ներկայում պատրաստում են համապատասխան փաստաթղթերը, այդ թվում՝ տեղահանված տապանաքարերի վերատեղադրման աշխատանքների նախահաշիվը:

Գերեզմանը տեղափոխվելուց հետո այդ աշխատանքը կստանձնի մշակույթի նախարարությունը:

Սանահինի վանական համալիրի տարածքում նոր թաղում կազմակերպելու մասին հայտնի էր դարձել հունիսի կեսին: Այդ ընթացքում տեղահանվել էին նաև հին տապանաքարեր:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր  factor.am-ը, Սանահին վանական համալիրին հարող տարածքում՝ Զաքարյան իշխանների դամբարանի հարևանությամբ, պատմական երկու տապանաքար տեղահանվել ու դրանց տեղում նոր թաղում էր կազմակերպվել: