Այս մարդիկ հեղափոխություն չեն արել, որ մնան գործազուրկ. «Հայ կոլայի» գործադիր տնօրեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
09.11.2026 | 17:17
Ես չեմ վիրավորել ռուսներին․ Շիրակի մարզպետը` աղմկահարույց հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:08
Ֆրանսիայի անկարգությունները՝ տեղեկատվական պատերազմի թիրախում․ ԵՄ-ն մատնանշում է Ռուսաստանի, MAGA-ի և Իսրայելի հետ կապվող օգտահաշիվները
09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:49
Ադրբեջանի դեսպանին պաշտոնական բողոք է փոխանցվել․ Թեհրանը՝ Բաքվի կողմից Իրանի քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին
09.11.2026 | 16:40
Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:39
Փաշինյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը
09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս հեղափոխությունը նրա համար չէր արվում, որ շուկան գնա գերմոնոպոլիզացման, իսկ դա բոլոր ոլորտներում է արվում: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Կառավարության շենքի առջև գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու դեմ բողոքի ակցիայի դուրս եկած «Հայ կոլա» ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Հովսեփյանը:

«Բոլոր ոլորտներում է դա արվում՝ բանկերն էլ է նույն խնդիրը, գրավատներն էլ, և ես հասկանում եմ, որ սա առաջացել է ֆինանսական բլոկի կողմից: Ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ համար են սա անում, որ տնտեսությունում մնա 2-3 գլխավոր խաղացող, մեզ շուկայից վերացնե՞ն»,- ասաց նա:

Տիգրան Հովսեփյանի պնդմամբ՝ այս որոշման արդյունքում ընկերություններ կսնանկանան, բազմաթիվ մարդիկ գործազուրկ կդառնան: «Մեր կազմակերպությունում 100 հոգի հաստատ գործազուրկ է դառնալու, որովհետև եթե ապրանքը 30 տոկոսի չափով թանկանա, մեր սպառումը կնվազի մոտ 40 տոկոսով, և այդ սպառումից մենք չենք կարողանա որևէ հարց լուծել: Մանավանդ՝ մեր ապրանքի մեջ մարժան շատ քիչ է: Այսինքն՝ մենք կկանգնենք սնանկացման եզրին: Մենք որոշել ենք պարբերաբար այս հարցը բարձրացնել, մինչև լուծվի»,- հավելեց «Հայ կոլայի» տնօրենը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան