Վարչապետը գնդակն ուղարկում է Ադրբեջանի դաշտ՝ դուք պատրա՞ստ եք ճանաչել Ղարաբաղի անկախությունը. Արմեն Վարդանյան

Լուրեր

13.12.2024 | 12:49
Կարմիրբերետավորը մսավաճառի պարանոցից սեղմած քարշ է տալիս․ ԳՈՒՄ-ի շուկայից բերման ենթարկվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 12:46
Երևանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել․ ՍԱՏՄ
13.12.2024 | 12:34
Մոլդովայի խորհրդարանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել Էներգետիկ ճգնաժամի պատճառով
13.12.2024 | 12:21
Հայտնաբերվել է 3 հետախուզվող
13.12.2024 | 12:09
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացու նկատմամբ
13.12.2024 | 12:00
Փաշինյանը Մոսկվա է մեկնել, ՀՀ-Թուրքիա երկաթուղու վերագործարկման քաղաքական պայմանավորվածություն չկա․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 11:53
Մոսկվան կգործադրի բոլոր ջանքերը՝ եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար․ ՌԴ ԱԳ փոխնախարար
13.12.2024 | 11:48
Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ
13.12.2024 | 11:39
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ Գումի շուկայից ձերբակալվածների հետ առանձնազրույց ունենալու համար
13.12.2024 | 11:25
Նավթի գները նվազել են
13.12.2024 | 11:12
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
13.12.2024 | 11:11
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
13.12.2024 | 10:58
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին բախվել է 3 մեքենա․ կան տուժածներ
13.12.2024 | 10:43
Ցածր տեսանելիության պատճառով «Զվարթնոց»-ում հնարավոր չի եղել վայրէջք կատարել․ խոսնակ
13.12.2024 | 10:37
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 13-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախի հարցով առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի, այսպես ասած, հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների և 6 տարրերի պարզաբանումը, և Հայաստանը պատրաստ է այդպիսի խոսակցության:

Factor.am-ի հետ զրույցում մեկնաբանելով վարչապետի խոսքը՝ քաղաքագետ Արմեն Վարդանյանն ասաց, որ Ադրբեջանը միշտ յուրովի է մեկնաբանել Հելսինկյան եզրափակիչ ակտի 3 սկզբունքները՝ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

«Ադրբեջանը միշտ պնդել է՝ ինքնորոշման ամենաբարձր մակարդակն ենք տրամադրում Արցախի հայությանը, բայց ո՛չ անկախություն։ Անընդհատ նշել են, որ խնդիրը պետք է լուծվի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, իսկ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը կարող է իրացվել միայն այն չափով, որը չի հակասի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Վարչապետը հիմա հստակեցում է պահանջում: Նրա ասածն այն է, որ եթե Հելսինկյան եզրափակիչ ակտի 3 դրույթներին ենք հղում անում, ուրեմն պետք է դրանք կամովին չմեկնաբանվեն, այլ բոլոր դիտանկյուններից: Այսինքն՝ խաղի կանոնները բոլորի համար պետք է հավասար լինեն: Կոպիտ ասած՝ վարչապետը գնդակն ուղարկում է Ադրբեջանի դաշտ՝ դուք պատրա՞ստ եք ճանաչել Ղարաբաղի անկախությունը»,- ասաց քաղաքագետը:

Արմեն Վարդանյանի խոսքով՝ վարչապետի խոսքը նշանակում է, որ եթե խաղաղ պայմաններով բանակցությունների ենք գնում ու փոխզիջումներ ենք անկնկալում, ուրեմն Ադրբեջանն իր հերթին պետք է փոխզիջումների գնա՝ պետք է ճանաչի ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը և յուրովի չմեկնաբանի Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթները։

Ստեփանակերտում ունեցած ելույթում վարչապետը կրկնել է նախկին պնդումը՝ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան, և Արցախի ժողովրդին պետք է ներկայացնի Արցախի ներկայացուցիչը։ Արմեն Վարդանյանի խոսքով՝ այս պահին կա անորոշություն՝ Նիկոլ Փաշինյանը շարունակելո՞ւ է բանակցություններին չմասնակցել, թե՞ մասնակցելու է, բայց՝ միայն Հայաստանի անունից. «Իմ կարծիքով՝ վարչապետ Փաշինյանը գնալու է բանակցությունների, բայց Ղարաբաղի կարգավիճակի, Ղարաբաղին առնչվող մասով որևէ բանակցություն չի վարելու և պնդելու է, որ Արցախը պետք է ներգրավվի բանակցություններում։ Պետք է շեշտել, որ բանակցություններից ընդհանրապես հրաժարվելու հայտարարություն վարչապետի կողմից չկա»:

Քաղաքագետն արձանագրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեմատած նախորդ ղեկավարների, կոշտացրել է Հայաստանի դիրքերն Արցախի հարցով բանակցություններում։ Կոշտ դիրքերից է հանդես գալիս նաև Ադրբեջանը: Եվ այս իրավիճակում բնական է, որ կողմերի՝ դիրքերի կոշտացումը չի նպաստում խաղաղ կարգավորմանը, սակայն, ըստ Արմեն Վարդանյանի, նորմալ բանակցային պրոցեսի վերադառնալու պատրաստակամությունը պետք է երկկողմանի բնույթ կրի:

«Վարչապետը ճիշտ է անում, որ կոշտացնում է Հայաստանի դիրքերը բանակցություններում։ Եթե Ադրբեջանը հանդես գա կառուցողական, և ոչ թե ապակառուցողական դիրքերից, վստահ եմ, որ Հայաստանն էլ կմեղմացնի իր դիրքորոշումը: Հենց Ադրբեջանն է Հայաստանին մղել դիրքերի կոշտացման: Նախկինում Սերժ Սարգսյանը մի քանի անգամ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևին, բայց հետագայում Ալիևն ավելի կոշտացրեց դիրքորոշումը, և բնական է, որ Հայաստանի իշխանություններն ավելի կոշտ դիրքերից են հանդես գալիս։ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը հայելային էֆեկտ է տալիս»,- ասաց քաղաքագետը:

Այսօր վարչապետը նշել է նաև, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում Հայաստանի համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը: Արմեն Վարդանյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը փակուղային իրավիճակում է դրել բանակցությունները՝ ասելով, որ ինքը չի կարող Ղարաբաղի անունից բանակցել, քանի որ այնտեղի ժողովրդի մանդատը չունի, իսկ Ադրբեջանը կտրականապես հրաժարվում է բանակցել Արցախի ներկայացուցիչների հետ․

«Ստեղծվել է փակուղային իրավիճակ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար կարևոր է, որ սկսվի գործընթաց, իսկ այս փակուղային իրավիճակում գործընթացը չի էլ սկսվում։ Դրա համար համանախագահների հայտարարությունում դեռևս մերժվում է բանակցություններում Ղարաբաղին ներգրավելու՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։ Դրա համար են նրանք դա դիտարկում որպես նախապայման։ Հիմա վարչապետը պատասխանում է, որ սա նախապայման չէ, միակ ճիշտ ձևն է, և երբ հարցը գա լուրջ հատվածին՝ քննարկվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ինքն ասելու է, որ լիազորված չէ բանակցել։ Համանախագահները փորձում են սկսել գործընթաց, թեկուզ ամենահեշտ լուծելի հարցերից, հետո, ըստ երևույթին, իրենք էլ կհամաձայնվեն Ղարաբաղը բանակցություններին մասնակից դարձնելուն»,- ասաց Արմեն Վարդանյանը։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 10:00-ից Ստեփանակերտում մեկնարկել ու միայն 18։00-ին է ավարտվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Նիստի՝ այսքան երկար տևելու հանգամանքը Արմեն Վարդանյանը պայմանավորում է քննարկվող հարցի լրջությամբ: Երկու կողմերը պետք է մոտեցնեն իրենց դիրքորոշումներն Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ։ Մինչ այս տեղի ունեցած հանդիպումներն ադրբեջանական կողմի հետ՝ Դուշանբեում և Դավոսում, կրել են զուտ ճանաչողական բնույթ և, ըստ քաղաքագետի, Նիկոլ Փաշինյանը հիմա է սկսում բանակցությունների մեջ մտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո:

«Նախկինում կար մի պահ, որ Հայաստանի և Արցախի դիրքորոշումները չէին համընկնում։ Ես հիշում եմ, որ 2016-ի վերջին Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը հայտարարեց, որ քանի դեռ Արցախը չկա բանակցություններում, ոչ մի խնդիր էլ չի լուծվելու։ Ըստ էության՝ միասնական դիրքորոշումներով հանդես չէին գալիս հայկական կողմերը։ Հիմա, կարծես թե, որոշել են միասնական դիրքորոշում ունենալ։ Այս օրերին Ստեփանակերտից հայտարարություններ հնչեցին, որ քանի դեռ Ղարաբաղը չի ներգրավվել բանակցություններում, որևէ լուծում պետք չէ ակնկալել, ինչի մասին հայտարարում է նաև Նիկոլ Փաշինյանը»,- մեկնաբանեց քաղաքագետը։

 

Ռոբերտ Անանյան