Երբ կառավարության ծրագրում մենք ասում էինք՝ թվեր չկան, դուք ասում էիք՝ նորմալ է․ Գորգիսյանը՝ «Իմ քայլ»-ական պատգամավորներին

Լուրեր

21.10.2026 | 13:07
Ռուբինյանը Սերբիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի և ավիացիոն համագործակցության զարգացման հարցեր
21.10.2026 | 12:56
Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում
21.10.2026 | 12:53
Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը
21.10.2026 | 12:50
Գյումրիում էլեկտրաշչակ է փորձարկվելու 
21.10.2026 | 12:48
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:41
Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով
21.10.2026 | 12:32
Պուտինն օրվա առաջին կեսին կընդունի Ուիթկոֆին․ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է
21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ազգային ժողովն այսօր նիստի օրակարգում չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած ՔՕ-ում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Քաղաքական մեծամասնության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, անդրադառնալով  ԼՀԿ-ական պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը ԱԺ գլխադասային հանձնաժողովի կողմից տրված բացասական եզրակացությանը, նշեց, որ նման եզրակացություն է ստացել այդ նախագիծը, քանի որ դրանում թվեր չեն եղել և չի հիմնավորվել՝ քանի ձերբակալվածի վրա առաջարկը կարող է տարածվել։

«Դե որ էդպես է, եկեք նախագիծ բերենք ու անազատության մեջ եղածներին բոլորին բաց թողնենք»,- ասաց  պատգամավորը։

Անդրադառնալով  «Իմ քայլ»-ական պատգամավորի ելույթին, ընդդիմադիր պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նկատեց․«Երբ կառավարության ծրագրում մենք ասում էինք՝ թվեր չկան, դուք ասում էիք, որ դա նորմալ է: Մենք այժմ ասում ենք քննարկել նախագիծը։ Մենք կասկածի տակ չենք դնում ձեր քաղաքական անկախությունը և անսալով այդ անկախությանը՝ առաջարկում ենք օրակարգում քննարկել այն հարցերը, որոնք հանձնաժողովում ստացել են բացասական եզրակացություն»:

Գորգիսյանը նշեց, որ այս նախագծի քննարկումը հնարավորություն կտար առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագծում կատարել փոփոխություն և արված առաջարկությունները ներառել դրանում։

«Ասում ենք եկեք քննարկենք ձեր բոլոր մոտեցումները և առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում մտցնենք այդ առաջարկները, ոչ թե այսպես հետաձգենք հարցի քննարկումը»,- դիտարկում արեց ԼՀԿ-ական պատգամավորը։

Աղավնի Սուքիասյան