Իրանը վերաիմաստավորում է Հայաստանի դերակատարումը տարածաշրջանում. Խոսրով Հարությունյան

Լուրեր

26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:15
ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար
25.06.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ում անկայունության հրահրման ճանապարհով, չհաջողվեց ապալեգիտիմացնել ընտրության արդյունքները․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:46
ԿԿՀ-ն Տիգրան Խզմալյանին տուգանել է 200 հազար դրամով
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն հաջողված կարելի է համարել։ Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ  Խոսրով Հարությունյանը:

«Ինչո՞ւ հաջողված, որովհետև ոչ միայն ամենատարբեր ոլորտներում, կարծեք թե, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ, այլև այդ ամենը գործնական հիմքերի վրա տեղափոխելու համաձայնություն։ Այդ մասին փաստեց ոչ միայն ԻԻՀ նախագահը, այլ նաև Հայաստանի վարչապետը»,- հավելեց նա:

Ըստ Հարությունյանի՝ վարչապետի այցի կարևորագույն արդյունքներից մեկն այն է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջին անգամ հայտարարեց «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կառուցմանը մասնակցելու՝ Իրանի ցանկության մասին:

Խոսրով Հարությունյանը չի հիշում, որ Իրանի նախագահը նախկինում այդպիսի բովանդակությամբ հրապարակային հայտարարություն արած լինի.

«Բացի այս՝ նա խոսեց նաև Պարսից ծոցը Հայաստանի միջոցով Սև ծովին միացնելու անհրաժեշտության, Իրանից արտահանվող գազի ծավալները մեծացնելուն զուգահեռ՝ Հայաստան-Իրան-Վրաստան եռակողմ համագործակցության, էլեկտրաէներգիայի քառակողմ մատակարարման անհրաժեշտության մասին։ Պետք է արձանագրել հետևյալ փաստը. Իրանը տարածաշրջանային նախագծերին մասնակցության առումով Հայաստանին որակապես նոր դերակատարում է վերապահում։ Ակնհայտ է, որ դրանով Իրանը վերաիմաստավորում է Հայաստանի դերակատարումը տարածաշրջանում։ Հայաստանի՝ տարածաշրջանային նոր կարգավիճակի ձևավորումը բխում է Իրանի, ես կասեի՝ նույնիսկ Ռուսաստանի շահերից: Սա շատ լուրջ աշխարհաքաղաքական կապիտալ է Հայաստանի համար, և դրան պետք է վերաբերվել շատ խնամքով»,- ասաց գործիչը:

Հարցին՝ ինչո՞ւ է Իրանը գնում այդպիսի քայլի՝ Հայաստանին նման դեր վերապահում, նախկին պատգամավորը 2 հանգամանք է ընդգծում. առաջին, որ դա բխում է իր շահերից, երկրորդ՝ պետք է ենթադրել, որ մինչ այդ Իրանի նախաձեռնությունները՝ Ռուսաստանի հետ համատեղ նման տարանցիկ միջանցք դարձնել Ադրբեջանը, չեն արդարացրել Իրանի սպասելիքները:

Այստեղ պետք է հաշվի առնել նաև Ադրբեջանի ու Իսրայելի ռազմաքաղաքական փոխհարաբերությունները՝ զենքի մատակարարում, որ կարող է սպառնալիք դառնալ նաև Իրանի համար: Խոսրով Հարությունյանն այս համատեքստում հիշեցնում է Իրանի հյուսիսային շրջանների նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների փաստը. «Ինքը դեպի հյուսիս պետք է ունենա վստահելի դարպասներ, և այս առումով Հայաստանը ներկայանում է որպես վստահելի գործընկեր»:

Թե՛ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել են դեպի Հայաստան գազի ծավալները մեծացնելու պատրաստակամության մասին: Ըստ Հայաստանի վարչապետի՝ միակ խնդիրն այս պահին այն է, որ հետագա քննարկումների և բանակցությունների ընթացքում կողմերն ընդհանուր հայտարարի գան գազի գնի հարցով:

Ի՞նչն էր խանգարում Հայաստանին ու Իրանին նախկինում նման պայմանավորվածություն ունենալ. հարցը, ըստ Խոսրով Հարությունյանի, տեղին է: Նրա կարծիքով՝ տեղի են ունեցել աշխարհաքաղաքական բնույթի կարևոր փոփոխություններ և տեղաշարժեր.

«Առաջինը՝ Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների ընդգծված և անթաքույց մեկուսացման քաղաքականության մեջ, հավանաբար, ԱՄՆ-ն որոշակի դերակատարում կարող էր վերապահել Հայաստանին, այսինքն՝ Հայաստանի միջոցով Իրանը հյուսիսից մեկուսացնել։ Հայաստանն այս պայմաններում առավելագույնս փորձում է՝ որպես բարեկամական պետություն, իր գործընկերային դիրքորոշումը պաշտպանել և իրացնել, բայց այդ դիրքորոշումն ամրապնդման կարիք ունի: Օրինակ՝ էներգետիկ այլընտրանքներով, տարածաշրջանում նոր դերակատարումով՝ ենթակառուցվածքների տեսանկյունից: Երկրորդ՝ Իրանը շատ լավ գիտակցում է, որ մինչ այդ տարածաշրջանում էներգետիկ քաղաքականությունը բացառապես համաձայնեցնում էր Ռուսաստանի հետ։ Նրանք շատ հարցերում գործընկերներ էին։ Հիմա ոչինչ չփոխվեց, բայց Իրանը տեսնում է, որ Ռուսաստանն էլ է ծանր վիճակի մեջ, քանի որ հայտնվել է պատժամիջոցների տակ։ Այդ իսկ պատճառով Իրանը փորձում է իր հյուսիսային բարեկամ և վստահելի գործընկերոջը նոր՝ հավելյալ հնարավորություններ տալ գազի մատակարարման մասով։ Գազի խնդիրն Իրանը կհամաձայնեցնի Ռուսաստանի հետ։ Իրանն ու Ռուսաստանը լուրջ գործընկերներ են, այդ թվում՝ այս տարածաշրջանում։ Իրանը կհամոզի Ռուսաստանին, կապացուցի, որ այդպիսի քայլն ուղղված չէ ռուսական հետաքրքրությունների դեմ, այլ հավելյալ տնտեսական հնարավորություններ է ստեղծում թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի համար, ինչպես նաև՝ Հայաստանի համար ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում»:

Խոսրով Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե փաստորեն, ըստ նրա՝ ԱՄՆ-ն նախկինում ճնշո՞ւմ է գործադրել Հայաստանի ղեկավարության վրա՝ Իրանի հետ հարաբերությունները չխորացնելու պահանջով, ինչին նա պատասխանեց.

«Չասենք ճնշում, բայց իրենց ազդեցությունը փորձել են օգտագործել ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի հետ համագործակցության մեջ գտնվող Եվրամիության երկրների նկատմամբ: Այսօր Թրամփի վարչակազմը հակաիրանական քաղաքականությունը համարում է իր համար ամենաառանցքային արտաքին քաղաքական ուղղություններից մեկը։ Եթե նրանք փորձում են ազդել ԵՄ-ի վրա, ինչո՞ւ պետք է չփորձեն ազդել Հայաստանի վրա»:

Իրանի հետ համագործակցության խորացումն արդյո՞ք չի խոսում այն մասին, որ Հայաստանի այսօրվա իշխանությունն ավելի անկախ արտաքին քաղաքականություն է վարում, քան ՀՀԿ-ական ղեկավարությունը. այս հարցին ի պատասխան՝ Խոսրով Հարությունյանը նշեց, որ աշխարհաքաղաքական նախաձեռնություններում նաև Իրանն էր կաշկանդված.

«Որովհետև երբ Իրանը կանգնած է ընտրության առջև՝ նպաստել ռուսակա՞ն հետաքրքրություններին, թե՞ հայկական, նախկինում նախապատվությունը կտար ռուսականին։ Այսօր իրավիճակ է փոխվել։ Եվ սա բխում է հենց Իրանի շահերից: Վերջին շրջանում ռուսական վերլուծական շրջանակները սկսել են ընդունել, որ Հայաստանն իսկապես իրավունք և հնարավորություն ունի և կարող է վարել բազմավեկտոր քաղաքականություն, և Ռուսաստանը դա պետք է հարգի»։

Խոսրով Հարությունյանը կարծում է, որ Իրանից Հայաստան մատակարարվող գազի ծավալների մեծացումը բացասական չի ընդունվի Ռուսաստանի կողմից: «Ռուսաստանը մի բան պարզ հասկացավ, որ միայն ենթակառուցվածքներն իր հսկողության տակ պահելով՝ չի կարող երաշխավորել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերությունը, դա պետք է լինի երկկողմանի ճանապարհ։ Անպայմանորեն պետք է նաև ռուսական կապիտալի ներկայությունը Հայաստանում՝ իրական սեգմենտում, ես կարծում եմ՝ նման տեղաշարժեր Ռուսաստանի քաղաքական վերնախավի մոտ նկատվում են, ինչը դրական եմ համարում: Եվ դա, կարծում եմ, պայմանավորված է ներհայաստանյան վերջին իրադարձություններով»,- հավելեց Խոսրով Հարությունյանը։

 

Ռոբերտ Անանյան