Նիկոլ Փաշինյանը Պապ թագավորի մասին գրքեր է խնդրել ԳԱԱ-ից

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ 10 օր առաջ Պապ թագավորի մասին գրքեր է ստացել Գիտությունների ազգային ակադեմիայից։ Factor.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։ Մեր տեղեկություններով՝ Պապ թագավորի և Արշակունիների դինաստիայի մասին գրքեր տրամադրելու խնդրանքը ԳԱԱ-ում ստացել են վարչապետի աշխատակազմի արարողակարգի պետից։

ԳԱԱ-ի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ վարչապետի աշխատակազմ են փոխանցվել մի քանի գրքեր։ Խոսքը գնում է Հակոբ Մանանդյանի «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության» աշխատության մասին, որն ընդգրկում է նաև Պապ թագավորի կառավարման շրջանը։ Վարչապետին ուղարկված երկրորդ գիրքը «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակի էլեկտրոնային տարբերակն է, որը մասնավորապես ընդգրկում է վաղ միջնադարի ժամանակաշրջանը։ Վարչապետի աշխատակազմ է փոխանցվել նաև Աշոտ Մելքոնյանի հեղինակած «Հայոց պատմության ակնարկները», որն, ըստ հեղինակի, նպատակ ունի ձևավորել համահայկական մտածողություն։

Այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորությամբ է հետաքրքրված Պապ թագավորով ու նրա գործունեությամբ, պարզ դարձավ դեռևս փետրվարի 14-ին՝ Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ։ Իր ելույթում նա 5 անգամ շոշափեց Պապ թագավորի անունը։ Խոսելով այն մասին, որ ոմանք փորձում են Հայ առաքելական եկեղեցին պաշտպանել ինչ-որ մեկից՝ վարչապետը բերել էր Պապ թագավորի և եկեղեցու հարաբերությունների պատմությունից հատված։

«Ավանդական մտածողության մեջ Պապ թագավորը Հայ առաքելական եկեղեցու մեծագույն թշնամիներից մեկն է, բայց այսօր Հայ առաքելական եկեղեցի ունենք Պապ թագավորի շնորհիվ, որն ասաց՝ եղբա՛յր, մենք պետություն ենք, մենք կարիք չունենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնա, Կեսարիայում օծվի: Մենք երկիր ենք, ունենք թագավոր, ունենք մայրաքաղաք, ունենք հոգևոր դաս, և մեր կաթողիկոսը պետք է օծվի մեր հայրենիքում: Եվ դիմադրում էին՝ մատնագրեր էին գրում Հռոմ՝ Պապ թագավորի վրա, 2 անգամ դավադրություն արեցին, մեկից կարողացավ անցնել, երկրորդից չկարողացավ և սպանեցին»,- պատմական այսպիսի ակնարկ արեց վարչապետ Փաշինյանը:

Նա կարծիք էր հայտնել, որ այսօր նույն ժամանակներն են՝ պատմական նույն համատեքստով, ինչ Պապ թագավորի ժամանակ․ «Ի՞նչ էր ասում՝ ասում էր, ժողովուրդ ջան, պետք է հարկ վճարել, ասում էր, որ մեր երկրի տղամարդկանց ու կանանց բոլորին տարել եք լցրել վանքերն ու կուսանոցները, բա մեր երկրի տնտեսության համար ո՞վ պիտի աշխատի, բա մեր երկրի բանակի զինվորն ո՞վ պիտի լինի: Ասում էին՝ դու դավաճան ես, ապազգային ես»:

Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանից բացի, Պապ թագավորի մասին իր ելույթում մեջբերում է կատարել նաև ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հայաստանի զինված ուժերի 27-ամյակի կապակցությամբ N զորամասում ունեցած իր ելույթում նա ասել էր, որ Պապ թագավորի փորձն իրենց համար ուսանելի է: «Հենվելով վերակազմավորվող բանակի վրա, Պապ թագավորը կարողացել է հաղթանակ տանել Ձիրավի ճակատամարտում և վերականգնել թագավորության անկախությունը: Պապ թագավորը, երկրում լրջագույն բարեփոխումներ իրականացնելով, բարձրացրել է բանակի կարողությունները՝ դրանով իսկ ապահովելով երկրի անվտանգությունը: Նրա գործունեությունը օրինակելի է մեզ համար»,- ասել էր Արմեն Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Պապ թագավորը սերել է Արշակունի արքայական դինաստիայից և կառավարել է 368 (370) թ,-ից մինչև 374 թվականը։ 17 տարեկանում հաջորդել է հորը՝ հայոց արքա Արշակ 2-րդին, իսկ նրա մայրը Փառանձեմ թագուհին էր։ Պապ թագավորը հայոց գահին հաստատվել է Հռոմեական կայսրության օժանդակությամբ, սակայն իշխանավարման տարիներին վարել է առավել անկախ քաղաքականություն՝ փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունից։ 371 թվականին պարսկական զորքին պարտության մատնելով Ձիրավի ճակատամարտում՝ դարձել է հայոց թագավոր։ Իշխելով երկրի համար արտաքին և ներքին ծանր պայմաններում՝ Պապը կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը։

Ռոբերտ Անանյան