Ինչպե՞ս վարվել զինծառայությունից խուսափած 10 000 հետախուզվող ՀՀ քաղաքացու հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած Հայաստանի 10 000 քաղաքացի հետախուզման մեջ է։ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի այսօրվա որոշումն այդ քաղաքացիներին հնարավորություն է տալիս գալ Հայաստան, ամեն զորակոչի համար վճարել 200 000 դրամ և ազատվել քրեական պատասխանատվությունից։ Հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկին և օրինագիծն առաջիկայում կընդգրկվի Ազգային ժողովի մեծ նստաշրջանի օրակարգում։ Կառավարությունը ևս նախագծին դրական եզրակացություն է տվել։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նկատեց՝ հարցը կարիք ունի վերջնական լուծման․ «Էստեղ նստածներից ոչ մեկն էլ դեմ չի, որ մարդկանց հնարավորություն տրվի՝ չդատվեն, ժամկետի մեջ գան գումար մուծեն, բայց էսօր գիտեք, որ պետք է կարողանանք մեր բանակը համալրել զինվորներով։ Էն ժամանակ, գիտենք՝ ինչ ձև էին անում՝ հո՛պ աերոպորտից տանում էին, թվեր էին վերցնում, մի կերպ սամալյոտի տոմս էին վերցնում ու հետ գնում»։

Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց․ «Այն մարդիկ, որոնք հայտնվել են այս օրենքից դուրս, նրանք երեխա են եղել և նրանց ծնողները դուրս են բերել իրենց Հայաստանից, և նրանք չեն գիտակցել, որ ծնողները ինչ խնդիր են լուծել իրենց տանելով, բայց այստեղ մենք պետք է շարժվենք պետական շահով»։

Եթե անձը Հայաստան վերադառնա մինչև 27 տարին լրանալը, նա միանգամից կզորակոչվի բանակ։ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնողներից Գևորգ Գորգիսյանի առաջարկով՝ օրինագիծն Ազգային ժողովը կքննարկի 24-ժամյա ռեժիմով, որպեսզի օրենքը հնարավորինս շուտ մտնի գործողության մեջ։ 2003 թվականից մինչ օրս «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը պարբերաբար փոփոխվել է, արդյունքում 9800 մարդ վերադարձել է Հայաստան։ 2003 թվականից մինչ օրս Պաշտպանության նախարարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել է 11 մլրդ 81 մլն 46 հազար դրամ։ Անդրանիկ Քոչարյանն ասում է՝ հնարավորինս շատ մարդ պետք է կարողանա վերադառնալ Հայաստան, բայց ծառայությունից խուսափածների համաներումը չի կարող պարբերական բնույթ կրել. «Մենք տալիս ենք հնարավորություն՝ ևս մեկ անգամ քրեական պատասխանատվության խնդիրը դնել մի կողմ։ Սա միկրոամնիստիա է, բայց պետությունը չի կարող մշտապես այսպիսի գործիք կիրառել, դա տալիս է շատ ծնողների․․․ սա կապված է երկրի անվտանգության համակարգի հետ, բայց սա խնդիր է, որ մեր մարդկային ռեսուրսը չկորցնենք»:

Անդրանիկ Քոչարյանը խոստովանում է՝ ինքը դեռևս խնդրի լուծումը չի պատկերացնում, ի՞նչ անել, որ մի կողմից վերադառնալ ցանկացողների ճանապարհը չփակվի, մյուս կողմից էլ՝ զինվորական ծառայությունից խուսափելու հնարավորությունը չպահպանվի․ «Այդ լուծումները, եթե հնարավոր լիներ հեշտությամբ գտնել, կասկած չունենաք, որ նախկին իշխանությունները կգտնեին։ Հիմա մենք այդ եզրին ենք, որ այդ լուծումները գտնենք։ Ես ցանկություն չունեմ, որ հաջորդ տարի ինձ այդ հարցը տաք՝ պարոն Քոչարյան, համապարփակ ի՞նչ լուծումներ տվեցիք։ Ես հասկանում եմ՝ ինչքանով կարևոր է ամբողջական լուծում գտնել, որպեսզի բավարարի բոլորին, բայց նաև հնարավորություն տա դրսում գտնվող մեր հայրենակիցներին՝ գալ ու ներդրում ունենալ մեր երկրի հզորացմանը։ Ես նպատակ ունեմ կառավարության հետ գտնել այնպիսի լուծումներ, որ մենք ամեն տարի չգնանք վերանայման»։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ողջունում է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի այսօրվա որոշումը։ Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար այս պահին 27-ից 35 տարեկան շուրջ 3225 քաղաքացի է հետախուզվում։ Նրանց մեծ մասը Հայաստանը լքել է մանկուց՝ ոչ իր ընտրությամբ, և իրավապաշտպանն անհրաժեշտ է համարում, որ ոչ չարամտորեն ծառայությունից խուսափածների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի։

«Օրենքն իր բովանդակությամբ կիսամարդասիրական է։ Չարամտորեն խուսափելու դեպքերը պետք է կարողանալ տարանջատել օբյեկտիվ հիմքերով մարդկանց դեպքերից, որոնք այլևս ինտեգրվել են, մարդիկ, որոնց դուք քաղաքացի եք ճանաչում, բայց որպես քաղաքացի նրանք այլևս չկան։ Ինքն արդեն էնտեղ սովորում է, աշխատում է, բայց պետությունն իրեն շարունակում է ընդունել որպես քաղաքացի, այն դեպքում, որ ինքը կարող է՝ քաղաքացի էլ չի, այլ երկրի քաղաքացի է։ Սրանց պետք է ազատ հնարավորություն տալ, որովհետև քրեական հետապնդումը խոչընդոտում է ելումուտը երկիր, այս խոչընդոտն այդքան մարդկանց համար պետք է վերացվի»,- ասաց Արթուր Սաքունցը։

Իրավապաշտպանի խոսքով՝ հարցը պետք է ոչ թե պատժողական մեթոդներով լուծել, այլ՝ նրանց տրվի ազատ ընտրության իրավունք։ Օրինակ՝ այդ մարդիկ կարող են ազատվելով քրեական պատասխանատվությունից՝ անցնել պայմանագրային զինծառայության։ Ըստ Արթուր Սաքունցի՝ փափուկ մեթոդներ պետք է կիրառվեն նաև զինծառայությունից չարամտորեն խուսափածների դեպքում․ «Այդ դեպքում քրեական հետապնդումը շարունակել, բայց մինչև ո՞ւր։ Ենթադրենք՝ ամբողջ կյանքում քրեական հետապնդման տակ մնաց, է՛, չի՛ վերադառնալու, եթե դա է նպատակը, խնդրեմ, բայց իմ կարծիքով դա չէ նպատակը։ Պետք է որոշ ժամանակ դադարեցնել քրեական հետապնդման պրակտիկան»։

Արթուր Սաքունցի խոսքով՝ վերջնական քննարկումների արդյունքում ինչ եզրահանգման էլ որ կառավարությունը գա, պետք է բացառել խիստ սահմանափակումներ մտցնելը։ Ըստ իրավապաշտպանի՝ Հայաստանը պետք է անցում կատարի պրոֆեսիոնալ բանակի, ինչի արդյունքում զինծառայությունից խուսափածների խնդիրն ամբողջական լուծում կստանա։

Ռոբերտ Անանյան