50 մլն դրամը, կներեք, բայց ես չեմ համարում, որ խոշոր գումար է.Վահե Հակոբյանը՝ ԶՊՄԿ-ից Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին փոխանցում կատարելու մասին

Լուրեր

24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խորհրդի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ «City of smile» (Ժպիտների քաղաք) բարեգործական հիմնադրամին փոխանցված 51 մլն դրամն այդքան էլ մեծ թիվ չէ:

Հիշեցնենք, որ կայքում հրապարակված վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «City of smile» (Ժպիտների քաղաք) բարեգործական հիմնադրամի նվիրատուների ցանկից պարզ է դառնում, որ ամենամեծ գումարը նվիրաբերել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն՝ 51 մլն դրամ:

«Կոմբինատի սոցիալական պարտավորությունների շրջանակներում ընդհանրապես խոշոր չի համարվում: 2019 թվականի բյուջեում մենք բարեգործության համար նախատեսել ենք 15 միլիոն դոլար կամ 7 միլիարդ 300 մլն դրամ: Այսինքն`50 մլն դրամը, կներեք, բայց ես չեմ համարում, որ խոշոր գումար է»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Վահե Հակոբյանը:

Նա հավաստիացրեց, որ նախկինում ևս ԶՊՄԿ-ի կողմից մեծ չափերի բարեգործություններ են կատարվել: Հստակեցնող հարցին՝ նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարեգործական ծրագրերին ևս փոխանցվե՞լ է նման խոշոր գումար, Վահե Հակոբյանը պատասխանեց. «Մեզ համար միևնույն է, թե ով ինչ հիմնադրամ է ղեկավարում: Մենք փոխանցել ենք նախկին իշխանությունների ժամանակ, փոխանցում ենք հիմա և կփոխանցենք մյուս իշխանությունների ժամանակ: Մեզ համար անձերը բացարձակ նշանակություն չունեն»:

Factor.am-ը հետաքրքրվեց՝ Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամից կամ իշխանության այլ ներկայացուցիչների կողմից եղե՞լ են ուղղակի կամ անուղղակի առաջարկներ կամ հորդորներ, որպեսզի կոմբինատը հիմնադրամին գումար փոխանցի։ Վահե Հակոբյանը վստահեցրեց, որ նման բան չի եղել․ «Բացարձակ, չի եղել ոչ մի մեսիջ»:

Վարչապետի հանձնարարականով նախորդ տարվա սեպտեմբերից ստուգումներ էին սկսվել 28 մետաղական հանքարդյունաբերող ընկերություններում՝ այդ թվում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Այստեղ ստուգումներն ավարտվել էին այս տարվա հունվարի 21-ին, բայց սենսացիոն որևէ բան չպարզվեց: Միակ ինտրիգն այն էր, որ ստուգումների ավարտի օրն աշխատանքից ազատվեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:

Factor.am-ը Վահե Հակոբյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ, եթե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 51 մլն դրամ չփոխանցեր վարչապետի տիկնոջ հիմնադրամին, ստուգումների արդյունքում «հետաքրքիր դեպքեր» բացահայտվեին: «Ստուգումները կավարտվեր այնպես, ինչպես որ հիմա ավարտվել է: Ե՛վ հարկային մասով, և՛ բնապահպանական: Այսինքն՝ Դուք ակնարկում եք, որ ես ասեմ՝ մենք գումար ենք տվել դրա դիմա՞ց, դա հիմարություն է»:

Մեր ճշտող հարցին ի պատասխան Հակոբյանը նշեց, որ «Իմ քայլը» հիմնադրամին կոմբինատը որևէ գումար չի փոխանցել: Աննա Հակոբյանը հանդիպում էր ունեցել խոշոր հարկատուների հետ: Վահե Հակոբյանն այս թեմայի շուրջ ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե արդյոք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից ներկայացուցիչ եղե՞լ է հանդիպմանը, թե՝ ոչ:

Ի դեպ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն միշտ կապվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ: Սակայն թե՛ ԶՊՄԿ-ից, թե՛ Քոչարյաննների ընտանիքից միշտ հերքվել են այդ տեղեկությունները:

Նարեկ Կիրակոսյան