Բակո Սահակյանի հրամանագրով Կարեն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցչի պաշտոնից
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Կարեն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: