Ֆինանսավորվել է ՀՀ մարզերից ստացված 14 ներդրումային  ծրագիր

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 10-ի դրությամբ ՀՀ մարզպետարանների  և մասնավոր ներդրողների կողմից  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարութուն է  ներկայացվել մարզային ներդրումային 170 ծրագրի հայտ,  որից  ՀՀ վարչապետի մոտ քննարկվել է 108 ծրագիր և հավանության է արժանացել  58-ը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը:

 

Արդեն իսկ  հաստատվել և ֆինանսավորում է ստացել Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերից ստացված 14 ներդրումային  ծրագիր:

 

Ֆինանսավորված ներդրումային ծրագրերն են՝  

 

·         ՀՀ Լոռու մարզ,   Այրում համայնք,  Անասնապահության զարգացման  ծրագիր,

·         ՀՀ Լոռու մարզ,   Վանաձոր համայնք, Պահածոների արտադրություն,

·         ՀՀ Գեղարքունիքի մարզ,   Վարդենիս համայնք, Շինշիլաբուծություն,

·         ՀՀ Գեղարքունիքի մարզ,  Սևան համայնք,   Պանրի արտադրություն,

·         ՀՀ Տավուշի մարզ,   Իջևան համայնք,  Ժամանակակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրություն,

·         ՀՀ Տավուշի մարզ, Կոթի համայնք,  Պահածոների արտադրամաս,

·         ՀՀ Արագածոտնի մարզ, Աշտարակ համայնք,   Մետաղի հղկումից և մշակումից  պատրաստվող  իրերի արտադրության հիմնում,

·         ՀՀ Արմավիրի մարզ, Հացիկ համայնք,  Պտղասառնարանի  վերագործարկում,

·         ՀՀ Արմավիրի մարզ, Հայթաղ համայնք,  Բազմաբերք ելակի արտադրություն,

·         ՀՀ Արմավիրի մարզ,  Քարակերտ համայնք,  Այգեգործական տնտեսություն /խաղողի և ծիրանի այգիներ/,

·         ՀՀ Վայոց ձորի մարզ, Գոմք համայնք,  Տուրիստական հնարավորությունների ընդլայնման ներդրումային ծրագիր,

·         ՀՀ Վայոց ձորի մարզ,  Գողթանիկ համայնք,  Այծի պանրի արտադրություն,

·         ՀՀ Վայոց ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք,  Չրի արտադրություն,

·         ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդան համայնք,  Այգեգործության զարգացման ծրագիր:

 

ՀՀ մարզպետարանների, այլ գերատեսչությունների և ներդրողների կողմից  շարունակվում են  նախարարություն ներկայացվել ներդրումային ծրագրերի հայտեր, ներկայումս ընթանում են այդ ծրագրերի ուսումնասիրության աշխատանքները: Ծրագրային առաջարկները  հիմնականում վերաբերում են գյուղատնտեսական մթերքի վերամշակմանը, զբոսաշրջության զարգացմանը, հանքարդյունաբերությանը, վերականգնվող էներգիայի արտադրությանը, անասնապահությանը, մետաղագործությանը, մեքենատրակտորային կայանների ստեղծմանը ,թեթև արդյունաբերության զարգացմանը: