Երկրի առաջընթացի խորհրդանիշերից մեկն էլ շինարարի չլռող մուրճի ձայնն է. Տարոն Մարգարյանի ուղերձը

Լուրեր

12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շինարարի օրվա կապակցությամբ ծնորհավորական ուղերձ է հղել:

 

Հարգելի շինարարներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա առթիվ:

Մասնագիտական այս տոնը ևս մեկ առիթ է վերահաստատելու այն խորը հարգանքը, որ մեր ժողովուրդը տածում է շինարարների նկատմամբ: Եվ դա, իրավամբ, արդարացված է, քանզի հայ շինարարներն, իրենց ուրույն ոճով և ձեռագրով, առանձնացել են բոլոր ժամանակներում, ինչի շնորհիվ էլ նրանց ձեռամբ կերտված բազմադարյա կոթողները մինչ օրս շարունակում են հիացնել բոլորին:

Այսօր արդեն ձեզ է վստահված մեր բազմահմուտ շինարարների պատվաբեր գործի շարունակումը: Դուք եք դարավոր այդ ավանդույթների շարունակականության, նաև մեր երկրի ու սիրելի քաղաքի շենացման ապահովման պատասխանատուները:

Սիրելի շինարարներ,

մշտապես արարման ձգտող մեր ժողովրդի համար երկրի առաջընթացի և կայուն զարգացման խորհրդանիշերից մեկն էլ շինարարի չլռող մուրճի ձայնն է: Ու ես վստա՛հ եմ, որ ձեր շնորհիվ այդ ձայնը կշարունակի հնչել միշտ՝ շենացնելով մեր երկիրը: Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն, մասնագիտական նորանոր հաջողություններ ու ապագա սերունդներին մնայուն արժեքներ փոխանցելու անսպառ հաստատակամություն: Նույն նվիրումով շարունակե՛ք Հայաստանի ու մայրաքաղաք Երևանի շենացման շնորհակալ գործը։