Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Հանդիպմանը քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: